Ղրիմի վարչապետն իրեն է վերաենթարկել ՆԳՆ–ն, ռազմական ուժերը և նավատորմը
Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը շտապ հայտարարությամբ է հանդես եկել։ Այս մասին տեղեկացնում է ՂԻՀ Գերագույն ռադայի մամլո ծառայությունը։ Այնտեղ ասվում է, որ Սերգեյ Ակսյոնովը, որպես ՂԻՀ վարչապետ, որոշում է կայացրել ժամանակավոր իրեն վերաենթարկել ՆԳՆ ուժային կառույցները, ԶՈՒ–ն, ԱԻՆ–ը, նավատորմը և սահմանապահներին։ Բոլոր հրամանատարները պետք է կատարեն միայն նրա հրամանները։ Նա խնդրել է թողնել ծառայությունը նրանց, ովքեր համաձայն չեն։ Վարչապետը դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի վերջինն աջակցի ՂԻՀ–ն տարածքում խաղաղություն և հանգստություն ապահովելուն։
Նշենք, որ Սերգեյ Ակսյոնովը նմանատիպ որոշում է ընդունել՝ ելնելով ՂԻՀ Սահմանադրությունից և այլ իրավական ակտերից։