Լրահոս

24.01.2011 16:35


Ջրամատակարարման դադար Կենտրոն համայնքում

«Երևան  ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ,

1. վթարավերականգնողական  աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի   25-ին  ժամը 10.00-24.00  կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան, Նալբանդյան, Խանջյան, Թումանյան, Սայաթ-Նովա, Հանրապետության, Տպագրիչների, Բայրոնի, Չայկովսկի, Ֆիրդուսի ու   Մ.Մկրտչյան փողոցների,  ինչպես նաև    Աբովյան փ. թիվ 1-36, Տերյան փ. թիվ 30-62, Վարդանանց փ. թիվ 1-20, Բուզանդի փ. թիվ 1-5,  Տիգրան Մեծի փ. թիվ 1-15 հասցեների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: 

2. Իսկ շինարարական աշխատանքների հետ կապված' Կենտրոն վարչական շրջանում ս.թ. հունվարի 26-ին ժամը 10.00-22.00  կդադարեցվի Սարյան, Ղ.Փարպեցի, Արամի, Տ.Գաբրիելյան փողոցների, Թումանյան փողոցի թիվ 25-ից բարձր և  Պուշկինի փողոցի թիվ 15-ից բարձր հասցեների, Տերյան փողոցի թիվ 6-27, Մաշտոցի պողոտայի թիվ 17-40 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  «Երևան ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը