Աշխարհ

21.02.2014 10:04


Ուկրաինայում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 77-ի

Ուկրաինայում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 77-ի

Այսօրվա դրությամբ՝ Կիևում փետրվարի 18-ից սկսված բախումների հետևանքով տուժել է 577 քաղաքացի, նրանցից 369-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը:

Ըստ աղբյուրի՝ բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 77-ի։

Վերջին մեկ օրվա ընթացքում շտապ բուժօգնության համար դիմել է 132 քաղաքացի, նրանցից 82-ը տեղափոխել է հիվանդանոց, մյուսներին օգնությունը ցուցաբերվել է տեղում:

Այս խորագրի վերջին նյութերը