Լրահոս

19.02.2014 16:32


ԵՄ–ն մտադիր է շտապ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում բռնության պատասխանատուների դեմ

ԵՄ–ն մտադիր է շտապ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում բռնության պատասխանատուների դեմ

ԵՄ–ն պատրաստվում է շտապ կարգով միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում բռնություն կիրառած անձանց նկատմամբ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն։

«Մենք հստակ հասկացրել էինք, որ ԵՄ–ն արձագանքելու է իրավիճակի ցանկացած վատթարացման։ Այսպիսով, մենք ակնկալում ենք, որ ԵՄ անդամ–պետությունները շտապ կարգով կհամաձայնեցնեն նպատակաուղղված միջոցներ բռնություն կիրառած անձանց նկատմամբ»,–ընդգծել է Բարրոզուն։ Նրա խոսքերով՝ վերջին օրվա իրադարձություններն Ուկրաինայում ցնցել և հիասթափեցրել են իրեն։ Նա նաև ցավակցություններ է հղել զոհվածների ընտանիքներին։ Բարրոզուն հիշեցրել է, որ ԵՄ–ն օգնության բազում առաջարկներ է արել քաղաքական երկխոսության կառուցման և ճգնաժամից դուրս գալու համար։ Այս մասին փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը