Աշխարհ

14.02.2014 12:13


Հրաժարական է տվել Իտալիայի վարչապետը

Հրաժարական է տվել Իտալիայի վարչապետը

Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին։ «The Telegraph»–ի փոխանցմամբ՝ պատճառը ներքաղաքական ճգնաժամն է։

Լետայի հրաժարականը պահանջել էր Ֆլորենցիայի քաղաքապետ, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Մատեո Ռենցին։ Հնարավոր է, որ հենց վերջինն էլ դառնա Կառավարության նոր ղեկավար, ով, ի դեպ, Իտալիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը կլինի. նա 39 տարեկան է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը