Երրորդ տարին անընդմեջ «Toyota»-ն մնում է համաշխարհային վաճառքների առաջատար
«Toyota» ընկերությունը երրորդ տարին անընդմեջ առաջատար է դառնում ամբողջ աշխարհում ավտոմեքենաների վաճառքի քանակով. 2010թ. ընկերությունը վաճառել է մոտ 8,42 մլն մեքենա, ինչը 8%-ով ավելի է, քան անցյալ տարի։ Այս մասին հաղորդել է ավտոարտադրողը։
«Toyota»-ն վաճառքների թվով հազիվ է գերազանցել ամերիկյան «General Motors»-ին, որի վաճառքը ընկերության 2010թ. տվյալներով կազմել են 8,39 մլն մեքենա։ «Toyota»-ի վաճառքը արտասահմանում աճել է 7%-ով և կազմել 6,21 մլն մեքենա։ Հենց Ճապոնիայում նույնպես 2010թ. վաճառված մեքենաների քանակը նախանցյալ տարվա համեմատ աճել է և կազմել 2,2 մլն մեքենա։ Դա 10%-ով ավելի է, քան 2009թ.։ Ռուսաստանում «Toyota» մակնիշի մեքենաների վաճառքը 2010թ. կազմել է 79,3 հազ. միավոր, ինչը 15%-ով ավելի է 2009թ. ցուցանիշներից։
Վաճառքի լավագույն արդյունք են ցուցադրել «Toyota RAV4», «Toyota Corolla», «Toyota Camry» և «Toyota Land Cruiser Prado» մակնիշները։