Լրահոս

12.02.2014 11:12


Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև սկսվել են բարձր մակարդակի բանակցություններ

Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև սկսվել են բարձր մակարդակի բանակցություններ

«ՌԻԱ նովոստի»–ն՝ «Ռյոնխապ» գործակալության հղումով, տեղեկացնում է, որ յոթ տարի անց Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև բարձր մակարդակի բանակցություններ են մեկնարկել այսօր առավոտյան Փհանմունչժոն սահմանային գոտում։ Հարավային Կորեան ներկայացնում է կառավարությանը կից Ազգային անվտանգության քարտուղարության ղեկավար Կիմ Գյու Խեն, Հյուսիսային Կորեան՝ Միասնական ճակատի փոխղեկավար Վոն Դոն Ենը։

«Մենք հանդես կգանք բաց սրտով՝ պատրաստ ուղիներ գտնելու նոր Կորեա ստեղծելու նպատակով»,– հայտարարել է Կիմ Գյու Խենը։ Նախօրեին հարավկորեական նախարարության մամլո քարտուղարը պատմել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ընտանիքների հանդիպման մանրամասները՝ բաժանված Կորեական պատերազմի պատճառով 1950-1953 թթ.։ Ավելի վաղ որոշում էր ընդունվել բաժանված ընտանիքների հանդիպումն անցկացնել փետրվարի 20-25–ը։ 2013 թվականի աշնանը կողմերը պատրաստ էին նմանատիպ հանդիպում անցկացնել, սակայն վերջին պահին այն չեղյալ է հայտարարվել։

Այս խորագրի վերջին նյութերը