Լրահոս

11.02.2014 16:00


Իրանի ՊՆ. «Բալիստիկ հրթիռների նոր փորձարկումները պատասխան են ԱՄՆ ռազմական սպառնալիքներին»

Իրանի ՊՆ. «Բալիստիկ հրթիռների նոր փորձարկումները պատասխան են ԱՄՆ ռազմական սպառնալիքներին»

Միջին հեռավորության բալիստիկ նոր հրթիռների փորձարկումը պատասխան է ԱՄՆ ռազմական սպառնալիքներին։ Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հուսեյն Դեհգանը։

«Նախօրեին հաջողությամբ իրականացված և Իրանում պատրաստված բալիստիկ հրթիռների փորձարկումը կտրուկ պատասխան եղավ ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչների այն խոսքերին, որոնք մշտապես հանդես են գալիս իրանական ժողովրդի հասցեին սպառնալիքներով»,–ասել է նախարարը «Ֆարս» գործակալության հետ հարցազրույցում։ Դուհգանն ընդգծել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են, և անգամ ուրախ կլինեն, եթե ամերիկացիները ցանկանան ստուգել իրենց Իրանի հետ ռազմական հակամարտությունում։

Այս խորագրի վերջին նյութերը