Լրահոս

10.02.2014 14:34


Լրագրողները Սնոուդենի նյութերի հիման վրա կայք են բացել

Լրագրողները Սնոուդենի նյութերի հիման վրա կայք են բացել

Լրագրողները, որոնց ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը գաղտնի փաստաթղթեր էր փոխանցել, սեփական ինտերնետ–նախագիծն են մշակել։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ կայքի համահեղինակներն են լրագրող Գլեն Գրինվալդը, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Լաուրա Փոյթրասը և թղթակից Ջերեմի Սքեհիլը։ Այդ նոր կայքում կհրապարակվեն Սնոուդենի տրամադրած փաստերի վրա հիմնված բացահայտումները։ Հետագայում դրանց շարքը կլրացնեն լրագրողական այլ հետաքննություններ ևս։

Նախագիծը ֆինանսավորում է «eBay» ինտերնետ–աճուրդի հիմնադիր Պիեր Օմիդիարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը