Լրահոս

24.01.2011 14:59


Չլիլիում երկրի նախագահը փրկել է ուղղաթիռի ուղևորներին

Չլիլիում երկրի նախագահը փրկել է ուղղաթիռի ուղևորներին

Չիլիում վթարային վայրէջք է կատարել այն ուղղաթիռը, որը վարել է այդ երկրի ղեկավար Սեբաստիան Պիներան։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի նախագահը հանգստի նպատակով մեկնելիս է եղել իր մերձքաղաքային առանձնատուն, սակայն ճանապարհին «Բելլ-412» ուղղաթիռի վառելիքի համակարգի հետ խնդիրներ են առաջացել։ Չիլիի ղեկավարը ստիպված է եղել վայրէջք կատարել ուղիղ ավտոմայրուղու վրա։  Ո՛չ Չիլիի նախագահը, ո՛չ էլ ուղղաթիռի ուղևորներից որևէ մեկը չեն տուժել։ Վայրէջքից հետո ոստիկանական ուղղաթիռը նրանց տեղափոխել է նշանակված վայր։

Այս խորագրի վերջին նյութերը