Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը համոզված է, որ Հայաստանի համար լավագույն տարբերակը Եվրամիության և Մաքսային միության միջև կամրջակի դերը ստանձնելը կլիներ։
–Հայաստանը կարող էր խուսափել Մաքսային միություն մտնելուց, եթե խանդ չառաջացներ Ռուսաստանի մոտ: Մեր երկիրը պետք է շարունակեր կոմպլեմենտար քաղաքականությունը և կամրջակ դառնար ԵՄ–ի և ՄՄ–ի միջև,-այսօր հրավիրված ասուլիսում նշել է քաղաքագետը:
Ներկա իրավիճակում նա Հայաստանին և Ռուսաստանին համեմատել է ամուսինների հետ. Հայաստանն ուզում էր դավաճանել Ռուսաստանին, վերջինս էլ հարցը կտրուկ դրեց՝ կա՛մ բաժանվում ենք, կա՛մ մտնում ես «չուլան»:
–Հայաստանն ընտրեց «չուլան» մտնելը, և ամեն ինչ անում է՝ ապացուցելու, որ հավատարիմ է Ռուսաստանին: Վերջինի մոտ խանդ չառաջացնելու համար Հայաստանը պետք է չընտրեր ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ Մաքսային միությունը, այլ հավասարակշռություն պահպաներ: Իսկ այժմ, անդամակցելով ՄՄ–ին, Հայաստանը հայտնվում է բացարձակ կախվածության մեջ,–ավելացրել է նա:
Երվանդ Բոզոյան.

7or.am