Աշխարհ

10.02.2014 12:44


Ժնևում մեկնարկել է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը

Ժնևում մեկնարկել է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը

Ժնևում մեկնարկել է Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների երկրորդ փուլը՝ ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ ներկայացուցչի միջնորդությամբ։

«Ընդդիմադիր պատվիրակության կազմը չի փոխվել։ Հնարավոր է՝ գա մեկ–երկու ներկայացուցիչ, բայց թիմը, որը պետք է լինի բանակցությունների սենյակում, չի փոխվել»,–տեղեկացրել է Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ Սիրիայի կառավարության պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Վալիդ Մուհալլեմը, ընդդիմությանը՝ Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ ալ–Ջարբան։ Բանակցային գործընթացին շարունակելու են օգնել «Ժնև–2»-ը նախաձեռնող պետությունները՝ ԱՄՆ–ը և Ռուսաստանը։ Գործողությունների համակարգման համար Մոսկվայից կժամանի ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР–ТАСС»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը