Լրահոս

10.02.2014 11:49


ՀԱՀ նախագահի որդու պատճառով ավտովթարից կին է մահացել

ՀԱՀ նախագահի որդու պատճառով ավտովթարից կին է մահացել

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Յակոբ Զումայի որդին ավտովթարի մասնակից է դարձել, որի պատճառով մի կին մահացել է, երկու մարդ՝ վնասվածքներ ստացել։ Տեղի ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ Յոհանեսբուրգում տեղի ունեցած ՃՏՊ–ն տեղի է ունեցել Դուդուզան Զումայի մեղքով, ով իր «Porsche»–ով մխրճվել է երթուղային տաքսու մեջ։

«ИТАР-ТАСС»–ը գրում է, որ ոստիկանությունը հաստատել է ավտովթարի փաստը, սակայն մասնակիցների անունները դեռ չեն հրապարակել։

«Sunday Times»–ին տված հարցազրույցում երթուղային տաքսու վարորդը պատմել է, որ բախման հետևանքով մահացածն իր կինն է։

ՀԱՀ ընդդիմությունն էլ երկրի նախագահին կոչ է արել չմիջամտել գործի քննությանը, քանի որ ավտովթարի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը