Լրահոս

10.02.2014 11:26


Աշխարհագրության սպանված ուսուցչի կինը մինչև հիմա սպասում է ամուսնու պատասխանին (տեսանյութ)

Աշխարհագրության սպանված ուսուցչի կինը մինչև հիմա սպասում է ամուսնու պատասխանին (տեսանյութ)

Ռուսաստանի թիվ 263 դպրոցում բարձր դասարանի աշակերտի կողմից դաժանորեն սպանված աշխարհագրության ուսուցիչ Անդրեյ Կիրիլովի կինն առաջին անգամ համաձայնվել է հարցազրույց տալ։ Այս մասին գրում է «ntv.ru»–ն՝ ավելացնելով, որ ուսուցչի մտքով երբեք չէր կարող անցնել, որ 5 գնահատականի փոխարեն 4 նշանակելու համար իր կյանքով կվճարի։

Ելենա Կիրիլովան պատմել է, որ վերջին անգամ անուսնուն «Ե՞րբ կվերադառնաս» հաղորդագրությունն է ուղարկել, և մինչ այժմ սպասում է նրա պատասխանին։

«Գուցե այն պատճառով, որ ինձ չպատասխանեց, չեմ կարողանում հավատալ, որ նա այլևս մեզ հետ չէ»,–ասել է այրին։

Նրա բջջային հեռախոսում պահպանվում է Անդրեյի վերջին հաղորդագրությունը. «Սիրում եմ, կարոտում եմ։ Պատրաստվում եմ դասի»։ Դրանից ընդամենը 8,5 րոպե անց առաջին հարկում գտնվող դասարան է ներխուժում 10–րդ դասարանցին և որսորդական հրացանից կրակում ուսուցչի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը