ՀԱԿ ակտիվիստ. «Առանց բացատրության՝ նստացրեցին ոստիկանական մեքենան և տարան»
Փետրվարի 9–ի՝ լույս 10–ի գիշերը ոստիկանական բաժին բերման են ենթարկել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ ԱրեգԳևորգյանին, ՍարգիսԳևորգյանին, ՀայկՊետրոսյանին, ԴավիդՎարդանյանին, ԱնդրանիկԴավթյանին, ԹաթուլՍարոյանին, Տաթևիկ Պողպատյանին, ԿարենՀակոբյանին և ՎարդանՀարությունյանին, ովքեր փորձել են իրազեկել մարտի 1–ին նախանշված հանրահավաքի մասին։
«7օր»–ի հետ զրույցում Տաթևիկ Պողպատյանը պատմել է, որ գիշերը՝ ժամը 2։40–ի սահմաններում, Սարյան–Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրեն և Թաթուլ Սարոյանին են մոտեցել քաղաքացիականհագուստովանձինքև պարեկապահակային ծառայության ոստիկանները ու տարել ոստիկանական բաժանմունք։
–Դեռ գրեթե ոչ մի թռուցիկ չէինք հասցրել փակցնել, մոտեցան, առանցներկայանալուուբացատրության՝ նստացրեցինոստիկանականմեքենանևտարանբաժին։ Վախենում էին մայրաքաղաքով Սերժ Սարգսյանի նկարը տարածվելուց։ Զգալով մարտի 1–ի հանրահավաքիկարևորությունը՝ ռեժիմնանցել էկոշտմեթոդների։ Սրանով ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը խուճապի է մատնված,–ասել է Տ. Պողպատյանը։
Կոնգրեսի մյուս ակտիվիտներին էլ բերման են ենթարկել Ամիրյան փողոցից։ Ոստիկանությունում ասել են, որ նրանց ենթարկելենվարչականձերբակալության:
ՀԱԿ ակտիվիստ. «Առանց բացատրության՝ նստացրեցին ոստիկանական մեքենան և տարան»
Փետրվարի 9–ի՝ լույս 10–ի գիշերը ոստիկանական բաժին բերման են ենթարկել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Արեգ Գևորգյանին, Սարգիս Գևորգյանին, Հայկ Պետրոսյանին, Դավիդ Վարդանյանին, Անդրանիկ Դավթյանին, Թաթուլ Սարոյանին, Տաթևիկ Պողպատյանին, Կարեն Հակոբյանին և Վարդան Հարությունյանին, ովքեր փորձել են իրազեկել մարտի 1–ին նախանշված հանրահավաքի մասին։
«7օր»–ի հետ զրույցում Տաթևիկ Պողպատյանը պատմել է, որ գիշերը՝ ժամը 2։40–ի սահմաններում, Սարյան–Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրեն և Թաթուլ Սարոյանին են մոտեցել քաղաքացիական հագուստով անձինք և պարեկապահակային ծառայության ոստիկանները ու տարել ոստիկանական բաժանմունք։
–Դեռ գրեթե ոչ մի թռուցիկ չէինք հասցրել փակցնել, մոտեցան, առանց ներկայանալու ու բացատրության՝ նստացրեցին ոստիկանական մեքենան և տարան բաժին։ Վախենում էին մայրաքաղաքով Սերժ Սարգսյանի նկարը տարածվելուց։ Զգալով մարտի 1–ի հանրահավաքի կարևորությունը՝ ռեժիմն անցել է կոշտ մեթոդների։ Սրանով ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը խուճապի է մատնված,–ասել է Տ. Պողպատյանը։
Կոնգրեսի մյուս ակտիվիտներին էլ բերման են ենթարկել Ամիրյան փողոցից։ Ոստիկանությունում ասել են, որ նրանց ենթարկել են վարչական ձերբակալության:
7or.am