Լրահոս

10.02.2014 08:42


Ջավախքի Գանձա գյուղում նշեցին Վահան Տերյանի ծննդյան օրը

Ջավախքի Գանձա գյուղում նշեցին Վահան Տերյանի ծննդյան օրը

Երեկ, Ջավախքի Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանում նշեցին Տերյանի ծնունդը, վերստին արժևորելով և արժանին մատուցելով բանաստեղծին: Ջավախքի հեռավոր Գանձա գյուղում օրը տոնական էր ու մարդաշատ:

Փետրվարի 9-ին է ծնվել հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը՝ քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում:

Նինոծմինդայի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն ու Ախալքալաքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը Տերյանի բնակարանում կատարեցին օրհնության կարգ և ներկաներին հորդորեցին ինչ էլ երբեք չմոռանան և հիշեն բանաստեղծին և ըստ արժանվույն գնահատեն նրա գրական վաստակը:

Այնուհետև տերյանասերները Տերյանի թանգարանում մասնակիցը եղան տոնական օրվա գրական հատվածին: Դպրոցահասակ երեխաները հանդիսատեսի դատին ներկայացրին Տերյանի բանաստեղծություններից մի գեղեցիկ ծաղկաքաղ: Օդը լցվել էր տերյանական շնչով, երեխաների շուրթերից հնչում էր նրա պարզ ու զուլալ նաիրյան խոսքը:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը