Քաղաքական

07.02.2014 17:02


Ն. Զոհրաբյանի համար սեպտեմբերի 3–ից հետո ԵՄ–ի նման պահվածքը կանխատեսելի էր

Ն. Զոհրաբյանի համար սեպտեմբերի 3–ից հետո ԵՄ–ի նման պահվածքը կանխատեսելի էր

Սեպտեմբերի 3–ին Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Հայաստան–ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի առաջին նիստը տեղի ունեցավ փետրվարի 5-6–ին։ Եվ հենց այդ նիստի ժամանակ՝ առաջի՛ն անգամ, եզրափակիչ հայտարարություն չընդունվեց։

Այսօր խորհրդարանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ Հայաստան–ԵՄ պատվիրակության նախկին համանախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ Հայաստան–ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը 14 տարի շատ արդյունավետ աշխատել է։

–Այս անգամ Ստրասբուրգում հանձնաժողովի նիստը տապալվել է, և 14 տարվա մեջ առաջին անգամ հանձնաժողովը չի ընդունել համատեղ հայտարարություն։ Ցավում եմ, որ այդ պատասխանատվությունը, ըստ էության, ընկավ մեր պատվիրակության վրա, որը մեծ առումով պատասխանատուն չէ տարվող այն արտաքին քաղաքականության, ինչը բերեց, ահա, նման զարգացման։ Մենք բոլորս պիտի հասկանանք, որ դա կարելի էր կանխատեսել սեպտեմբերի 3–ի որոշումից հետո, որ, այո՛, եվրոպական կողմն արդեն շատ ավելի կոշտ պիտի լինի իր գնահատականներում։ Միակ երկիրը, որի հետ Եվրոպական խորհրդարանը տարիներ շարունակ չէր ունենում համատեղ նիստերից հետո համատեղ հռչակագիր, Արդբեջանն էր։ Ես ցավում եմ, որ այս անգամ մենք էլ ունեցանք հանձնաժողովի նիստ՝ զրոյական արդյունքով,–ասել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը