ԲՀԿ–ի փորձագետներն ու օգնականները հնարավոր է՝ դիմեն դատարան
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ 50 աշխատակիցներ դիմել էին խորհրդարանի աշխատակազմի ղեկավարին՝ հրաժարվելով իրենց աշխատավարձից կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարում կատարել: Ստորագրահավաքի նախաձեռնողներից են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները և փորձագետները։
Ինչպես ԱԺ ճեպազրույցի ժամանակ «7օր»–ի հարցին պատասխանելիս ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, այդ օգնականներն ու փորձագետներըհետևողական են լինելու իրենց պահանջում, և անպայման արդյունքի հասնելու են։
–Որովհետև կա ՍԴ որոշումը՝ օրենքի երկու կետերի վերաբերյալ, և եթե քաղաքացին չի ցանկանում՝ իր աշխատավարձից մասնահանումներ արվեն, դրանք չպե՛տք է արվեն,–նշել է Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ–ի փորձագետներն ու օգնականները հնարավոր է՝ դիմեն դատարան
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ 50 աշխատակիցներ դիմել էին խորհրդարանի աշխատակազմի ղեկավարին՝ հրաժարվելով իրենց աշխատավարձից կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարում կատարել: Ստորագրահավաքի նախաձեռնողներից են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները և փորձագետները։
Ինչպես ԱԺ ճեպազրույցի ժամանակ «7օր»–ի հարցին պատասխանելիս ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, այդ օգնականներն ու փորձագետները հետևողական են լինելու իրենց պահանջում, և անպայման արդյունքի հասնելու են։
–Որովհետև կա ՍԴ որոշումը՝ օրենքի երկու կետերի վերաբերյալ, և եթե քաղաքացին չի ցանկանում՝ իր աշխատավարձից մասնահանումներ արվեն, դրանք չպե՛տք է արվեն,–նշել է Նաիրա Զոհրաբյանը։
Վերջինը չի բացառել, որ նրանք անգամ դիմեն դատարան։
7or.am