Բակո Սահակյան. «Ստեփանակերտի զարգացումը հատուկ կարևորություն է ներկայացնում Արցախ երկրի համար»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2013թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին: Կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես են եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացումը, դրա հետ կապված խնդիրների լուծումը հատուկ կարեւորություն են ներկայացնում Արցախի երկրի համար, քանի որ այստեղ առկա խնդիրներն ազդում են ոչ միայն բուն քաղաքի, այլեւ ողջ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Ձեռքբերումների հետ մեկտեղ Նախագահը մատնանշել է անելիքները՝ կոնկերտ հանձարարականներ տալով խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: Միջոցառմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյան, պաշտոնատար այլ անձինք:
Բակո Սահակյան. «Ստեփանակերտի զարգացումը հատուկ կարևորություն է ներկայացնում Արցախ երկրի համար»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2013թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին:
Կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես են եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները:
Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացումը, դրա հետ կապված խնդիրների լուծումը հատուկ կարեւորություն են ներկայացնում Արցախի երկրի համար, քանի որ այստեղ առկա խնդիրներն ազդում են ոչ միայն բուն քաղաքի, այլեւ ողջ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Ձեռքբերումների հետ մեկտեղ Նախագահը մատնանշել է անելիքները՝ կոնկերտ հանձարարականներ տալով խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Միջոցառմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյան, պաշտոնատար այլ անձինք: