Գալուստ Սահակյանը զարմանում է՝ ինչո՞ւ են մտնում նախագահի կամ կառավարության լիազորությունների շրջանակ
ԱԺ այսօրվա ճեպազրույցի ժամանակ «7օր»–ի թղթակիցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հիշեցրել է Սերժ Սարգսյանի խոսքերը, որ այս կառավարության առջև խնդիր է դրել նվազագույնը 7% տնտեսական աճ ապահովել, այլապես այն հրաժարական պետք է տա։ Հարցին՝ այն, որ այդ աճը չապահոված կառավարությունը հրաժարական չի տալիս, չի՞ նշանակում, որ Սերժ Սարգսյանի խոսքերը զրոյական արժեք ունեն, Գ. Սահակյանը պատասխանել է.
–Էներգակիրները շատ թանկ են Հայաստանում, և չի կարելի անընդհատ կրակի վրա բենզին լցնել։ Մի անգամ պատասխանել եմ՝ եթե ըմբռնումը նա լինի, որ երկրում կամ աշխարհի մակարդակով և՛ քաղաքական, և՛ տնտեսական պայմանները կային, և կառավարությունը չկարողացավ կատարել, բնականաբար, այստեղ խնդիր կառաջանար։ Եվ երկրորդը՝ ես զարմանում եմ՝ ինչո՞ւ եք մտնում նախագահի կամ կառավարության լիազորությունների շրջանակ։
Իսկ Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունը Գալուստ Սահակյանը համարում է հնարավորությունների շրջանակում արված։
–Ամեն ինչ, ինչը ասվում է, ոչ թե ցանկություններ են, այլ հնարավորությունների շրջանակում է։ Այդ պահին մենք բավականին լուրջ տնտեսական աճ ունեինք, և կան նաև աշխարհում գործողներ, աշխարհի ընդհանուր իրավիճակներից, երկրի տնտեսական իրավիճակներից ելնելով...այսինքն, հնարավորությունները երբ տեսնենք, որ հնարավոր է եղել, և չի ապահովվել, այստեղ այլ խոսակցություն է։ Այնպես որ, դրա համար եմ ասում՝ մի՛ սպառեք ձեր ունեցած վառելիքը,–ասել է Գ. Սահակյանը։

7or.am