Լրահոս

07.02.2014 15:35


ԲՀԿ խմբակցության քարտուղար. «Իշխանափոխություն ասելով՝ իշխանափոխություն չի լինում»

ԲՀԿ խմբակցության քարտուղար. «Իշխանափոխություն ասելով՝ իշխանափոխություն չի լինում»

–Իշխանափոխություն ասելով՝ իշխանափոխություն չի լինում և չի լինելու,–խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ համոզմունք է հայտնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ, այո՛, մեր երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջև, այսպես շարունակել այլևս չի կարելի. այո՛, երկրին անհրաժեշտ են լրջագույն, համակարգային փոխոփություններ։

Ն. Զոհրաբյանը նաև նշել է, որ 4 ոչիշխանական քաղաքական ուժերը փորձել են և փորձում են ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, ունեն մի քանի լրջագույն խնդիրներ այդ միասնական քաղաքական օրակարգում և փորձում են փոքր քայլերի հաջողությամբ շարժվել առաջ։

–Հաջորդ քառօրյայում ևս 4 քաղաքական ուժերն ունեն լրջագույն նախաձեռնություն լրջագույն խնդրի վերաբերյալ,–ընդգծել է նա։

Թե կոնկրետ ի՞նչ խնդրի մասին է խոսքը, մինչև հաջորդ քառօրյան համատեղ հայտարարությամբ կներկայացվի։

Ն. Զոհրաբյանն ընդգծել է, որ մեր երկրում չպետք է լինի մեկ քաղաքական ուժի մենաշնորհ, քանի որ բոլոր խնդիրները գալիս են հենց այդտեղից։

–Իրենք ունեն թվաբանական մեծամասնություն, իրենց ձեռքին է որոշումներ կայացնելու հսկիչ փաթեթը, ուստի ցանկացած նախաձեռնություն տապալվում է մեկ պարզ բանաձևով՝ որ մենք շատ են, մենք ենք որոշողը։ Բայց այսպես մշտապես շարունակվել չի կարող,–ասել է Ն. Զոհրաբյանը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելել է, որ 4 քաղաքական ուժերը նաև հանրային մեծ աջակցության կարիք ունեն, և գործընթացները գնում են նրան, որ հանրային մեծ շարժում է հասունանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը