Քաղաքական

07.02.2014 14:45


Նաիրա Զոհրաբյան. «ՀՀԿ–ի ամենամեծ կտորը կմնա ականջը»

Նաիրա Զոհրաբյան. «ՀՀԿ–ի ամենամեծ կտորը կմնա ականջը»

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկին՝ հավաքվել և քննարկել գազի պայմանագրի հարցը։

–Եթե նախաձեռնությունն ընդամենը հերթական իմիտացիան է լինելու՝ գոլորշի բաց թողնելու համար, ապա ԲՀԿ–ն իմիտացիոն որևէ գործընթացի չի մասնակցելու,–ընդգծել է Ն. Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ քաղաքական մեծամասնությունը դեմ քվեարկեց գազի պայմանագիրն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունների առաջարկին։ ՀՀԿ–ականները նեղսրտել էին նաև, որ այդ խմբակցությունները հարցը նախապես չէին քննարկել իրենց հետ։

–Մենք որևէ ամբիցիա չունենք. եթե իրենց նպատակն այն է, որ այդ նախաձեռնության հեղինակն անպայմանորեն պիտի իրե՛նք լինեն, քավ լիցի, թող այդ հանձնաժողովը կոչվի Հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով։ Կարևորը՝ որ այսօր հանրությանը և քաղաքական ուժերին հուզող խնդիրները լրջագույնս բարձրացվեն և քննարկվեն,–այսօր արձագանքել է Ն. Զոհրաբյանը։

Ի դեպ, լրագրողների այն հարցին՝ ՀՀԿ–ի ամենամեծ կտորը ո՞րը կմնա, եթե ժողովուրդը դուրս գա փողոց, Զոհրաբյանը պատասխանել է՝ «ականջը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը