Լրահոս

07.02.2014 14:31


ԵՄ խորհրդատվական խումբը կոչ է անում խթանել միջխորհրդարանական համագործակցությունը

ԵՄ խորհրդատվական խումբը կոչ է անում խթանել միջխորհրդարանական համագործակցությունը

2014թ. փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խումբը (ԵՄԽԽ) կազմակերպել էր սեմինար Եվրոպական Միությունում միջխորհրդարանական համագործակցության մասին: Սեմինարին բացման խոսքով հանդես եկան պրն Արտակ Զաքարյանը` ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը, և պրն Դիրկ Լորենցը` Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավարը:

Սեմինարի նպատակն էր բարձրացնել իրազեկությունն ազգային խորհրդարանների դերի ու միջխորհրդարանական համագործակցությունից բխող օգուտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ այն մասին, թե ինչպես կարելի է ամրապնդել առկա կապերը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) և ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների ու Եվրոպական խորհրդարանի միջև: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին ԵՄ անդամ երկների խորհրդարանների միջև խորհրդարանական համագործակցության իրավական հիմքերը և միջխորհրդարանական բազմակողմ համագործակցության զանազան մարմինների դերերը:

Սեմինարը նախատեսված էր միջխորհրդարանական համագործակցությամբ զբաղվող ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների, ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում ու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությունների անդամների և ԱԺ աշխատակազմի համապատասխան անդամների համար:

Այս խորագրի վերջին նյութերը