Հայաստանում հանդես են եկել ի պաշտպանություն հղիների և ծննդկանների
«Ի պաշտպանություն ժամանակավոր անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների» հասարակական նախաձեռնության անդամները ներկայացրել են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ իրենց առաջարկությունները։
Համապատասխան նամակ է հղվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին։
Նամակում մասնավորապես ասվում է.
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բնակչության աճը անվտանգության հիմքն է, և ծնելիության մակարդակի բարձրացումը պետք է խրախուսվի բոլոր հնարավոր մեթոդներով, մենք առաջարկում ենք հղիներին և ծնդկաններին ժամանակավոր անաշխատունակության համար փոխհատուցել իրենց ամբողջական աշխատավարձի չափով՝ առանց սահմանափակման վերին շեմ սահմանելու: Վստահ լինելով, որ բոլոր մայրերը նպաստում են Հայաստանի զարգացմանը, մենք առաջարկում ենք ժամանակավորապես անաշխատունակ կանանց փոխհատուցել նրանց ամսական աշխատավարձի լրիվ գումարի չափով՝ առանց հարկերի և սոցիալական վճարումների պահումների՝ ողջ տարկետման ընթացքում, իսկ նպաստի հաշվարկման համար հիմք ընդունել 140 ոչ թե աշխատանքային, օրացուցային օր։
Բացի դա, նամակի հեղինակներն առաջարկել են մյուս բոլոր կատեգորիաների քաղաքացիներին ճանաչել ժամանակավոր անաշխատունակ և փոխհատուցել նրանց ամսական աշխատավարձի չափով։
-Հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովը, որպես ժողովրդավարական կառույցներ, որոնք պաշտպանում է Հայաստանի քաղաքացիների շահերն ու իրականացնում են թափանցիկ կառավարում, հաշվի կառնեն շահագրգիռ քաղաքացիների տեսակետներն ու առաջարկությունները։ Ներկայացնելով վերը նշված առաջարկները՝ ակնկալում ենք, որ հունվարի վերջին շաբաթվա ընթացքում կսկսվեն հանրային լսումները, և Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում շուտափույթ փոփոխություններ կընդունվեն ՀՀ օրենքում,-հայատարարել են նախաձեռնող խմբի անդամները։