Լրահոս

07.02.2014 19:30


Հոմսի խաղաղ բնակչության տարհանումն ուշացվում է տեխնիկական պատճառներով

Հոմսի խաղաղ բնակչության տարհանումն ուշացվում է տեխնիկական պատճառներով

Խաղաղ բնակչության տարհանումը սիրիական Հոմս քաղաքից ձգձգվում է տեխնիկական պատճառներով։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը՝ սիրիական «Ալ–Մայադին»–ին հղումով։ Աղբյուրի տվյալներով՝ գործողությունը կմեկնարկի Ջուրաթ–աշ–Շիյախ շրջանից, որտեղ իրականացվում են ճանապարհի նախապատրաստման աշխատանքներ մարդասիրական օգնություն իրականացնելու համար։ Պարենի և դեղորայքի առաքումը քաղաքի հին թաղամասեր, որը վերահսկում են զինված ընդդիմության գրոհայինները, ծրագրավորված է շաբաթ։ Սիրիայում ՄԱԿ–ի համակարգող Յակուբ Հելուն գտնվում է Հոմսում և համագործակցում Թալյալեմ ալ–Բարրազի մարզպետի հետ։ Ինչպես սպասվում է, փետրվարի 7-ին կտարհանվի 300 մարդ։ «Աս–Սաֆիր» թերթը գրոհայինների թիվը, որոնք թաքնվում են հին քաղաքի լաբիրինթոսներում, գնահատում է 500-700 մարդ։ Տեղեկություն է ստացվել, որ նրանք կարող են լքել Հոմսը քաղաքի հյուսիսային միջանցքով։

Այս խորագրի վերջին նյութերը