Լևոն Զուրաբյան. «Հրայր Թովմասյանը վարվում է ինչպես սովորական մի ժուլիկ»
ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրել է «Որոտան ՀԷԿ» ՓԲԸ-ի ակտիվներ հանդիսացող պետական գույքի մասնավորեցման անօրինականության իրավական հիմնավորումները։
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարության հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարարը հայտարարել էր, որ «կառավարությունն է տնօրինում, տիրապետում և օգտագործում պետական սեփականությունը»:
–Իրավաբան նախարարը չգիտի, որ տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքները հռոմեական իրավունքի ժամանակներից պատկանում են սեփականատիրոջը: Մինչդեռ պետական սեփականության սեփականատերը կառավարությունը չէ, այլ պետությունը: Կառավարության դերն այս առումով ամրագրված է Սահմանադրության 89.3 հոդվածով. «Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը». սեփականության կառավարումը չի ներառում տնօրինման իրավունքը (սա է պատճառը, թե ինչու պետական սեփականության մասնավորեցման համար անհրաժեշտ է Ազգային ժողովի հավանությունը): Պարոն Ջհանգիրյանն ինձ տեղեկացրեց, որ այդ գիտելիքի տեր ուսանողները դառնում են արդեն երրորդ կուրսում: Ակնհայտ է, որ Թովմասյանը այդ մի դասը բաց է թողել,–հայտարարել է Լ. Զուրաբյանը:
Նախարարը նաև ասել էր, որ «կառավարությունը ոչինչ չի վաճառել», և հղում էր կատարել կորպորատիվ իրավունքին.
–Ի տարբերություն այդ շնորհալի, բայց որոշ դասեր բաց թողած իրավաբանի, որն այդպես էլ չմատնանշեց օրենքի որևէ հոդված, ես կուզեի հղում կատարել Հայաստանում կորպորատիվ իրավունքի հիմնական` «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքին: Համաձայն օրենքի 61–րդ հոդվածի՝ «ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսի վաճառքի գործարքի որոշումը պետք է ընդունի ընկերության խորհուրդը միաձայն»:
Եթե նման որոշում չի ընդունվում, ինչպես նաև եթե գույքի արժեքը «կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելին», ապա որոշումը ընդունվում է ժողովի կողմից՝ բաժնետերերի 3/4-ով:
Զուրաբյանի խոսքերով՝ երկու դեպքում էլ սա նշանակում է, որ որոշումը կարող էր ընդունել միայն «Որոտան ՀԵԿ» ՓԲԸ-ի 100-տոկոսանոց բաժնետեր կառավարությունը:
–Ուրեմն, առանց կառավարության որոշման՝ ոչինչ հնարավոր չէր, և Թովմասյանն ուղղակի ստում է: Հետաքրքիր է, սակայն, որ կառավարության հրապարակային որոշում գոյություն չունի, ինչը նշանակում է, որ կա՛մ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը խախտվել է, կա՛մ կառավարությունը ընդունել է գաղտնի որոշում ՓԲԸ-ի վաճառքի մասին: Սակայն անգամ եթե ընդունվել է գաղտնի որոշում, միևնույն է, այն խախտում է «Պետական սեփականության մասնավորեցման» մասին օրենքի 3-րդ, 4-րդ եւ 12-րդ հոդվածները, ըստ որոնց՝ ցանկացած «պետական գույք (բացառությամբ շարժական գույքի)» ենթակա է մասնավորեցման միայն ԱԺ-ի կողմից հավանություն ստացած մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց հետո: Եթե Թովմասյանը «պետական գույք» համարում է միայն պետական բաժնեմասը, բայց «պետական գույք» չի համարում 100–տոկոսանոց պետական ձեռնարկության ակտիվները, որոնք, ըստ էության, պետական սեփականություն են, ուրեմն նա հնարել է ցանկացած պետական ձեռնարկության մասնավորեցման համար «հանճարեղ» մի ձև, որը թույլ է տալիս շրջանցել Ազգային ժողովը և «Պետական սեփականության մասնավորեցման մասին» օրենքը:
Որպես օրինակ՝ Լ. Զուրաբյանը բերել է «Արմենթելը» կամ «Արարատ» կոնյակի գործարանը, որոնք, ըստ նրա, կարելի էր ոչ թե վաճառել սեփականատիրոջը, այլ ուղղակի շրջանցելով Ազգային ժողովը՝ վաճառել նրանց բոլոր ակտիվները:
–Արդեն միայն այս հանգամանքը ցույց է տալիս, որ Թովմասյանը վարվում է այնպես, ինչպես կվարվեր սովորական մի ժուլիկ, որն օրենքի սողանցքը օգտագործում է պետական սեփականությունը հանրային վերահսկողությունից հանելու և հափշտակելու նպատակով: Եթե դա աներ սովորական մի խարդախ, դա դեռ հասկանալի կլիներ: Բայց եթե նման բան անում են կառավարությունը և նրա արդարադատության նախարարը, սա բնորոշում է մեր պետության այսօրվա վիճակը,–եզրափակել է Զուրաբյանը:

7or.am