Լրահոս

07.02.2014 13:45


ԿԲ հայտարարությունը՝ արհամարհանք ՍԴ–ի նկատմամբ

ԿԲ հայտարարությունը՝ արհամարհանք ՍԴ–ի նկատմամբ

ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն էր տարածել՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ:

«ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»,–մասնավորապես ասված է ՍԴ–ի հայտարարարությունում։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այս հայտարարությունը ՍԴ կայացրած որոշման նկատմամբ արհամարհանք է համարում։

–ԿԲ-ն իրավունք ունի հայտարարել ամեն ինչ՝ անգամ ապօրինություն կամ հիմարություն: Այլ հարց է` դա պատիվ բերո՞ւմ է նրանց,-ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը