Հովհաննես Մարգարյան. «ՕԵԿ–ը երբեք ՀՀԿ–ի դեմ չի պայքարել»
Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ այս քառօրյայի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը սուպերմարկետների դեմ պայքար էր հայտարարել։
Խորհրդարանական այսօրվա ճեպազրույցների ժամանակ «7օր»–ն ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ իրավիճակ է փոխվել, որ ՕԵԿ–ը սկսել է պայքարել ՀՀԿ–ականների դեմ, քանի որ սուպերմարկետները պատկանում են հիմնականում հենց նրանց։
Հ. Մարգարյանը նախ ասել է, որ իրենք խոշոր օբյեկտները կանոնակարգող օրինագիծ են ներկայացրել դեռ նախորդ տարի, այնուհետև ընդգծել է.
–ՕԵԿ–ը որևէ մեկի դեմ երբեք չի պայքարել, առավել ևս` մեր կոալիցիոն ընկերոջ դեմ։ Պարզապես կա խնդիր, որն ունի կարգավորման կարիք, և մենք, անկախ նրանից՝ ովքեր են սուպերմարկետի կամ հիպերմարկետի տերերը, ասել ենք ու կասենք՝ ոչ թե մեկ հոգի պետք է ունենա հարյուր խանութ, այլ հարյուր հոգի՝ մեկ խանութ։

7or.am