Լրահոս

07.02.2014 12:44


ՀԱԿ խմբակցության ղեկավար. «Տեղի ունեցավ տարրական «քցոցի»»

ՀԱԿ խմբակցության ղեկավար. «Տեղի ունեցավ տարրական «քցոցի»»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքերով՝ քաղաքական մեծամասնությունն էլ է հասկանում, թե ինչ խայտառակ վիճակում են հայտնվել, և մերժելով գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը՝ փորձել են կոծկել իրենց հանցագործությունը։ Հենց բարոյապես պարտված այդ վիճակից դուրս գալու փորձ է նա համարում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկը՝ նստել և քննարկել այդ հարցը։

–Մինչ օրս իրենք առիթներ չեն ստեղծել իրենց հավատալու համար, և դրա լավագույն օրինակը մարտի 1–ի ժամանակավոր հանձնաժողովն էր։ Խոստացան, որ կստեղծեն, բայց հետո տեղի ունեցավ տարրական «քցոցի»՝ իրենց խոսքերով եմ ասում։ Մարդիկ հստակ խոստացել էին, բայց հետո, առանց ամաչելու, առանց հոգեկան տվայտանքների, շատ հանգիստ դրժեցին իրենց խոստումը։ Հիմա՝ այսքանից հետո, ես իրենց ո՞նց հավատամ, կամ ինձ ինչի՞ տեղ կդնեն, եթե նրանց հավատամ,–ասել է Լ. Զուրաբյանը՝ ավելացնելով, որ երկրում ստեղծված իրավիճակը փոխելու միակ մեխանիզմը մնում է փողոց դուրս գալը և իշխանության ականջը քաշելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը