Լրահոս

07.02.2014 19:20


Բոսնիայում և Հերցեգովինայում բողոքի ցույցերի հետևանքով տուժածների թիվն անցել է 130–ը

Բոսնիայում և Հերցեգովինայում բողոքի ցույցերի հետևանքով տուժածների թիվն անցել է 130–ը

Բոսնիական Տուզլե քաղաքում հակակառավարական ցույցերից, որոնք շարունակվում են արդեն երկրորդ օրը, տուժել է ավելի քան 130 մարդ։ Տեղական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ տուժածների թվում են 104 ոստիկան, 30 ցուցարար։ Մեծամասնությունը բողոքում է արցունքաբեր գազի թունավորումից։ Տուզլում ցույցերին մասնակցել է 7 հազար մարդ։ Մինչդեռ ոստիկանությունում նշել են, որ ցուցարարների թիվը չի գերազանցել 2 հազարը։ Իրավապահ մարմիններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար, երբ վերջինները սկսել են պետական հաստատությունների ուղղությամբ քարեր շպրտել։ «RTVTK» հեռուստաալիքը հաղորդել է, որ ոստիկանները ցրում են այն ցուցարարներին, որոնք գնում են քաղաքի կենտրոնում խանութներ թալանելու և կոտրում տների պատուհանները։ Բողոքի ալիքը չի շրջանցել երկրի մյուս քաղաքները, այդ թվում՝ Սարաևոն։

Ցույցերին մասնակցում են եկամուտներից զրկված բանվորները։ Նրանք պահանջում են վերանայել իրականացված մասնավորեցումը, և հաստատել սոցիալական արդարություն։ Բոսնիայում և Հերցեգովինայում պաշտոնական գործազրկության թիվը կազմում է 44 %: Ամսական միջին աշխատավարձն էլ, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է 420 եվրո. գրեթե ամեն հինգերորդ մարդն աղքատ է համարվում։ Այս մասին փոխանցում է «ИТАР–ТАСС»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը