Քաղաքական

07.02.2014 12:17


Ըստ Լևոն Զուրաբյանի՝ ընդդիմության միասնականությունից կառավարությունը վախեցել է

Ըստ Լևոն Զուրաբյանի՝ ընդդիմության միասնականությունից կառավարությունը վախեցել է

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ այսօրվա ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, որ ոչիշխանական 4 խմբակցությունների միասնականությունը թույլ է տալիս հակակշիռ ստեղծել խորհրդարանում և թելադրել օրակարգ։

–Անցյալում այս կեղծ մեծամասնությունն օգտագործում էր իր քանակը՝ թելադրելով ժողովրդի շահերից չբխող օրակարգ։ Բայց ըննդիմության միասնականությունը հնարավորություն է ստեղծում քննարկել արտահերթ օրակարգեր։ ԱԺ–ն վերափոխվել է, լրիվ այլ մթնոլորտ է՝ բուռն քննարկումներ, վեճեր և ամեն օր բացահայտվող ճշմարտություններ,–հայտարարել է Լ. Զուրաբյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքերով՝ գործ ունենք մի կառավարության հետ, որը որդեգրել է գաղտագողի գործելու և Սահմանադրությունը խախտելու աշխատելաոճ։

–Սա պատահական չէ։ Հենց այն է պատճառը, որ ընդդիմության միասնականությունն ԱԺ–ում մթնոլորտ է փոխել, կառավարությունն այլևս վախենում է օրենքներ բերել ԱԺ և դրանք անցկացնելու համար փնտրում է այլ, այդ թվում՝ հակասահմանադրական ճանապարհներ,–ասել է Լ. Զուրաբյանը։

Նա նաև ավելացրել է, որ ոչիշխանական 4 խմբակցությունների միասնական գործելու քայլերը շարունակական բնույթ են կրելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը