«Ժառանգությունն» ու ՀՅԴ–ն Հովիկ Աբրահամյանի առաջարկին դեռևս թերահավատորեն են մոտենում
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը գազի պայմանագրի առնչությամբ ՀՀԿ–ի լռությունը համարում է աղմկոտ։
–Քաղաքական մեծամասնությունը լռեց, բայց պետք է ասել, որ բավականին աղմկոտ լռություն է, որովհետև հասարակությունը բողոքի ալիք է բարձրացրել,–ԱԺ այսօրվա ճեպազրույցներում ասել է նա։
«7օր»–ը նրանից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունի գազի պայմանագիրը միասին նստելու և քննարկելու ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկի մասին։ Ռ. Հակոբյանն ասել է, որ նախ պետք է տեսնեն, թե ի՞նչ ձևաչափի մասին է խոսքը, հետո նոր որոշում կայացնեն՝ կմասնակցե՞ն այդ քննարկումներին, թե ոչ։
–Եթե բառացիորեն կրկնելու է այն, ինչ մենք էինք առաջարկում, ապա մենք պատրաստ ենք։ Բայց ես այստեղ ավելի շատ քմահաճություն եմ տեսնում. եթե պետք է նույն հանձնաժողովը նույն հարցերը քննարկի, ապա թող մեր առաջարկած հանձնաժողովին կողմ քվեարկեին,–ասել է Ռ. Հակոբյանը։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում «նստել քննարկել»–ը։
–Մենք այդքան առաջարկ արեցինք, բայց քաղաքական մեծամասնությունը բոլոր այդ առաջարկները մերժեց։ Մենք, 2010 թվականից սկսած, առաջարկում էինք գազի հետ կապված քննարկումներ անցկացնել, բայց այն ժամանակից էլ մերժում են։ Չգիտեմ՝ պարոն Աբրահամյանն ինչ նկատի ունի նոր ձևաչափ, նոր քննարկումներ ասելով, բայց մենք պատրաստ ենք ամեն նման քննարկման, որովհետև ավելի լավ է՝ ինչ–որ քայլ կատարվի, քան էսպես փակուղի մտնի,–«7օր»–ի հարցին պատասխանել է Ա. Ռուստամյանը։
Նա ընդգծել է՝ եթե իշխանությունները համապատասխան քաղաքական կամք դրսևորեն, միշտ էլ լուծումներ կգտնվեն, բայց եթե իմտիացիոն բնույթ են կրելու այդ քննարկումները, ուրեմն դրանք անիմաստ են դառնում։
Ինչ վերաբերում է հնարավոր քաղաքական թեժացումներին, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծել է.
–Հայաստանում հասունացել է մի իրավիճակ, երբ թեժությունն արդեն սեզոնային բնույթ չունի։ Թեժությունը դարձել է հարատև, և իրավիճակն այնպիսին է, որ կարող է ամեն օր պայթել։ Այդ թեժությունն արդեն ընթացքի մեջ է։

7or.am