Ռուբեն Հակոբյան. «Միակ ճանապարհն ամբողջական իշխանափոխությունն է»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ իրենք լայն կոնսոլիդացիայի կողմնակից են։ «7օր»–ի հարցին ի պատասխան՝ նա ասել է, որ ողջունում է միասնական ձևաչափով հանդես գալը։
–Քաղաքական դաշտն՝ իր ամբողջ քարտեզով, պետք է ռեալ գնահատի երկրում ստեղծված իրավիճակը, և միասին դուրս գան պայքարի։ Չորս ուժերը համամիտ են այս գնահատականի հետ. միայն իշխանությունն է ասում՝ մենք կառուցում ենք «ապահով Հայաստան»։ Իսկ եթե իշխանությունը չի գիտակցում սա, ապա մյուս ուժերը միասնական պետք է գործեն, և այդ դեպքում իշխանափոխությունը ռեալ է, որից էլ կսկսվեն արմատական փոփոխությունները,–ասել է Ռ. Հակոբյանը։
Նա նաև ընդգծել է, որ փրկությունը մեծ քաղաքական կոնսոլիդացիայի կայացման մեջ է.
–Միակ ճանապարհն ամբողջական իշխանափոխությունն է, որի միջոցով է հնարավոր Հայաստանում իրավիճակ փոխել։ Մենք պատրաստ ենք լայն կոնսոլիդացիայի, և կարծում եմ՝ արտախորհրդարանական ուժերն էլ իրենց մասնակցությունը կբերեն։
«7օր»–ը նաև հետաքրքրվել է՝ տեղեկություններ ունեն, որ կառավարությունի՛ց են գործատուների վրա ճնշում գործադրում՝ իրենց աշխատակիցներից պահել կուտակային կենսաթոշակային վճարները։
Ռ. Հակոբյանը հայտնել է, որ ոչ միայն տեղեկություններ ունեն, այլ նաև ենթադրելի է դա։
–Որպեսզի իշխանությունը կարողանա ապահովել այս ծրագիրը, գործատուներին պարտադրում է, որ ապահովեն այդ անօրինական գործողությունները։ Անգամ ես խոսել եմ որոշ գործատուների հետ, ովքեր ասել են, որ կառավարությունից են ճնշում։ Իսկ այն գործատուները, ովքեր որոշել են պահել կուտակայինները, անպարտաճանաչ և այս հասարակության համար ոչ պիտանի մարդիկ են։ Բայց նաև հենց պետական կառույցներում կան մարդիկ, ովքեր ընդվզում են, և ճիշտ են անում,–նշել է Ռ. Հակոբյանը։

7or.am