Լրահոս

07.02.2014 10:46


Ծանր ճակատագրով, սակայն անսահման լավատեսությամբ համակված անօթևան 76-ամյա կնոջ ապրելակերպի մասին

Ծանր ճակատագրով, սակայն անսահման լավատեսությամբ համակված անօթևան 76-ամյա կնոջ ապրելակերպի մասին

Գյումրիում խստաշունչ ձմեռ է, և վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում մի կերպ պատսպարված անօթևան հարյուրավոր ընտանիքների հիմնական վառելիքը քանդված տնակներից մնացած շինաղբի մնացորդներն են, հնամաշ կոշիկներն ու թղթի թափոնները:

Առավել ծանր է անաշխատունակ և տարեց մարդկանց վիճակը: Տնակային ավանների բնակիչներից շատերի համարանգամ վառելափայտ ձեռք բերելը դարձել է դժվար իրականանալի երազանք: Սակայն երբեմն «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավանների բնակիչների շրջանում հանդիպում են այնպիսի մարդկանց, որոնք անկախծանր պայմաններից, հաճելիորեն զարմացնում են իրենց լավատեսությամբ:
Ներկայացվող տեսանյութը նման մի մարդու՝ Գյումրու տնակային ավաններից մեկի բնակիչ, 76-ամյա Էմմա Ղազարյանի ապրելակերպի մասին է: Նա ապրում է իր անկողնային հիվանդ որդու հետ, ձեռագործի հմուտ վարպետ է, ինչը և նրա հիմնական զբաղմունքն է:

http://youtu.be/AQ2yE9YbSyg

Այս խորագրի վերջին նյութերը