Լրահոս

07.02.2014 09:47


Վարչապետի և Դավիթ Հարությունյանի հարաբերությունները խիստ լարվե՞լ են

Վարչապետի և Դավիթ Հարությունյանի հարաբերությունները խիստ լարվե՞լ են

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խիստ լարվել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀԿ-ական, Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հարաբերությունները։

«Հատկապես այն բանից հետո, երբ Դ. Հարությունյանը հրապարակավ մի քանի անգամ քննադատական ակնարկներ է արել վարչապետի ու կառավարության հասցեին։ Ու պատահական չէր, որ երեկ Աժ-ն սկսեց քննարկել խորհրդարանական վեց խմբակցությունների ներկայացուցիչների ներկայացրած «Դատախազության մասին» և «Աժ կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, և ամբիոնից նախագիծը ներկայացրեց ոչ թե հիմնական հեղինակ Դ. Հարությունյանը, այլ համահեղինակներից Հովհաննես Սահակյանը։ Բանն այն է, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին, և որպեսզի Դ. Հարությունյանն ամբիոնից չքննադատի կառավարությանը, ՀՀԿ-ում որոշվել է հարցի զեկուցող ընտրել Հ. Սահակյանին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը