Լրահոս

06.02.2014 17:43


Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է կառավարության «Բաց երկինք» ծրագրի արդյունավետությամբ

Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է կառավարության «Բաց երկինք» ծրագրի արդյունավետությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանից հետաքրքրվել է, թե կառավարության հայտարարած «Բաց երկինք» ծրագիրն ի՞նչ դրական արդյունքներ է տվել։

Քաղավիացիայի պետը մանրամասնել է, որ «Բաց երկինք» ծրագիրը ենթադրում է առավել մեծ ազատությունների տրամադրում փոխադրողներին։

–Այսինքն, Հայաստանի Հանրապետություն և ՀՀ–ից թռիչքներ կարող են իրականացնել ցանկացած քանակությամբ, ցանկացած քանակությամբ ավիաընկերություններ և ցանկացած տվյալ երկրի քաղաքներ։ Այս ազատությունները տալով ավիաընկերություններին՝ մենք հնարավորություններ ենք տալիս, որ իրենք ավելի մեծ մրցակցային դաշտում աշխատեն։ Կան երկրներ, որտեղ արդարացված են, բայց կան երկրներ, որոնց առումով լարվածություն է ստեղծվել։ Օրինակ՝ կարող է լինել շատ ավելի մեծ բյուջեով ընկերությունների պայքար։ Իսկ հիմնական նպատակը սակագների նվազեցումն է։

Ա. Մովսիսյանը նաև խոստովանել է, որ «Բաց երկինք» ծրագրի արդյունքներն արագ չեն կարող տեսանելի լինել, քանի որ յուրաքանչյուր ավիաընկերություն իր ծրագրերն իրականացնում է երկու տարվա կտրվածքով։

–Այդ առումով, որ մենք ակնկալենք մեծ արդյունքներ, կարող է և չլինի։ Եվրոպական երկրների ուղղությամբ ունենք ավիատոմսերի բարձր գներ, որովհետև եվրոպական ավիաընկերությունների մուտքը դեռևս չի եղել շուկա։ Այսօրվա դրական արդյունքը միայն Մոսկվայի գնի վրա կարող ենք արձանագրել։ Իսկ մնացած առումով մենք դեռևս պետք է սպասենք,–նշել է Ա. Մովսիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը