Մակեդոնիայի խորհրդարանն այսուհետև հաշվետու կլինի «Թուիթթերում» և «Ֆեյսբուքում» իր աշխատանքների վերաբերյալ
Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարանն անցնում է իր կատարած աշխատանքներին քաղաքացիների իրազեկման ժամանակակից միջոցների։ Այս նպատակով խորհրդարանականները կօգտվեն սոցիալական հայտնի «Թուիթթեր» և «Ֆեյսբուք» կայքերից։ ՄՀ խորհրդարանի նախագահ Տրայկո Վելյանոսկոյի խոսքերով՝ նորարարության հիմնական նպատակը քաղաքացիների հետ կապի հաստատումն է, երկրի օրենսդիր իշխանության աշխատանքների մասին մարդկանց լիարժեք իրազեկումը։ Բացի այդ, խոսնակը հրապարակել է ամենամյա զեկույց խորհրդարանի կատարած աշխատանքի վերաբերյալ։ Խորհդարանի նախագահը, գնահատելով նախորդ տարվա աշխատանքը, դրական է արձագանքել իշխանության և ընդդիմության երկխոսության վերականգնմանը, որը դադարեցվել էր 2012 թ. դեկտեմբերին՝ կապված 2013 թ. բյուջեի ընդունման հետ։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР–ТАСС»-ը։