Լրահոս

06.02.2014 21:47


Քիմիական զենքը պետք է դուրս բերվի Սիրիայից մինչև հունիսի 30-ը

Քիմիական զենքը պետք է դուրս բերվի Սիրիայից մինչև հունիսի 30-ը

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան ԳԻ Մունը հայտարարել է, որ քիմիական զենքը պետք է դուրս բերվի Սիրիայից մինչև հունիսի 30-ը։

«Դա հեշտ խնդիր չէ, բայց ես հույս ունեմ՝ մենք կլուծենք այն՝ սիրիական կառավարության և այլ երկրների աջակցությամբ,–ասել է Պան Գի Մունն «ИТАР–ТАСС»-ի թղթակցին՝ հավելելով,–ընդհանուր առմամբ, քիմիական զենքի դուրսբերման գործընթացը հարթ է ընթանում, չնայած որոշ ուշացումների»։

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուհալլեմը խոստացել է աջակցություն ցուցաբերել։

Նախօրեին ՔԶԱԿ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Լուհանը հայտարարել էր, որ ներկայումս չկա ոչ մի անհրաժեշտություն՝ միջոցներ ձեռնարկել Սիրիայի նկատմամբ քիմիական զենքի տեղափոխումն ուշացնելու համար։ Իր հերթին Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Մեքդադը հավաստիացրել է, որ կառավարությունն ամբողջապես կիրականացնի ՄԱԿ–ի և ՔԶԱԿ–ի հետ համաձայնությունները, և ամբողջական զենքի տեղափոխումը Լաթակիայի նավահանգիստ դժվարացնում է երկրում տիրող լարվածությունը։

Հիշեցնենք, որ քիմիական զենքի ոչնչացման գործողությունը պետք է ավարտվեր դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին։

Այս խորագրի վերջին նյութերը