Ստորերկրյա խոռոչները /քարանձավները, կարստային հորերը, ժայռածածկերը և այլն/ որպես բնական և մշակութային ժառանգության հուշարձաններ, սկսած 19-րդ դարի վերջերից, գրավել են գիտնականների և զբոսաշրջիկների ուշադրությունը, հաճախ դառնալով ռեկրեացիոն գործունեության օբյեկտներ: Համաձայն Անձավագիտության համաշխարհային միության /UIS/ տվյալների, ներկայումս Աշխարհում բարեկարգված և սարքավորված են ավելի քան 1000 քարանձավներ, ուր տարեկան այցելում են մոտ 170 մլն. զբոսաշրջիկներ, որոնք կապված քարանձավներ այցելելու հետ` ծախսում են մոտ 2,5 մլրդ. դոլլար:
Այս առումով հետաքրքրիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի Հանարապետությունում. չնայած այն հանգամանքին, որ մեր երկիրը հարուստ է քարանձավներով, սակայն դրանցից և ոչ մեկում մինչև օրս չեն ստեղծվել պայմաններ` ճանաչողական զբոսաշրջության նպատակներով օգտագործելու համար:
1980-ական թթ. Հայկական ԽՍՀ Եղեգնաձորի շրջանում հայտնաբերվեցին քարանձավներ, որոնց նախնական հետազոտությունը ցույց տվեց, որ դրանք ունեն զգալի չափեր և կարստային հարուստ “հարդարանք”: Ելենելով այդ հանգամանքից Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը 1981 թ. որոշում ընդունեց այդ քարանձավների ուսումնասիրության, պահպանության և զբոսաշրջության նպատակով օգտագործելու մասին: 1985 թվականին Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչությունը ձեռնամուխ եղավ Մագելի քարանձավի ուսումնասիրության աշխատանքներին: Իրականացվեցին մեծածավալ ինժեներա-հետախուզական և նախագծային աշխատանքներ, որոնք սակայն մնացին անավարտ ԽՍՀՄ փլուզման և ֆինանսական միջոցների անբավարության հետևանքով:
Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները, «Ինկար» ՍՊԸ-ն նախաձեռնել է ՀՀ Վայոց ձորի մարզի Մագելի քարանձավում համալիր անձավագիտական ուսումնասիրությունների կատարումը` այն բարեկարգելու և ճանաչողական նպատակով օգտագործելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում 2004-2007 թթ. ընթացքում կատարվել են ուսումնասիրություններ` ինժեներա-գեոդեզիական և ինժեներա-տեղագրական, ինժեներա-երկրաբանական, հիդրոերկրաբանական հետազոտություններ և միկրոկլիմայական դիտարկումներ: Ստացված արդյունքները ցույց են տվել, որ դրանք բարենպաստ են քարանձավում զբոսաշրջային գործունեություն ծավալելու համար: Եվ չնայած այն հանգամանքին, որ այն աղքատ է կարստային գոյացություններով, այնուհանդերձ քարանձավն ունի ճանաչողական մեծ արժեք և կարող է հանդիսանալ զբոսաշրջային նոր օբյեկտ` բազմազանություն մտցնելով Հայաստանի` հիմնականում մշակութային ուղղվածություն ունեցող տուրիստական պրոդուկտի շարքում: Միաժամանակ քարանձավի նման օգտագործումը կնպաստի նրա պատշաճ պահպանությանը:
Ծրագրի իրակացման արդյունքում կազմակերպվելու է ստորգետնյա էքսկուրսիոն երթուղի` 260 մ երկարություն ունեցող բետոնե լուսավորված արահետի տեսքով, որտեղ ցուցադրության օբյեկտներ են հանդիսանալու քարանձավի երկրաբանական և գեոմորֆոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված գոյացությունները` երկրաբանական կտրվածքները, կարստային հոսքերը, ստորգետնյա ռելիեֆի ձևերը և այլն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանարապետությունում բացակայում են քարանձավերի նախագծման, բարեկարգման, ինժեներային սարքավորման, քարանձավերի էկոհամակարգերի պահպանության վերաբերյալ նորմատիվային փաստաթղթերը, այդ պատճառով էլ Մագելի քարանձավի բարեկարգման և օգտագործման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև առանձին երկրների կողմից ստեղծված նորմատիվային փաստաթղթերը և քարանձավների շահագործման երկարամյա փորձը:
Քարանձավն այսօր էլ օգտագործվում է զբոսաշրջային նպատակներով: Այցելությունները հատկապես շատ են գարնանային, ամառային և աշնանային ամիսներին, սակայն դրանք իրականացվում են անկանոն, և վերահսկողության բացակայության պատճառով տուժում է քարանձավի առանց այն էլ աղքատիկ հարդարանքը, չղջիկները, մշակութային շերտը: Մեր կողմից առաջարկվող ծրագրի նպատակը այցելությունների կանոնակարգումն է` քարանձավում այցելուների համար քաղաքակիրթ պայմաններ ստեղծելու միջոցով:
ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԻ` ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՐՁԸ
Քարանձավային ռեսուրսներ ունեցող բոլոր երկրներում, քարանձավները օգտագործվում են տարբեր նպատակներով /պահեստ, սունկի աճեցում, բուժարան և այլն/, սակայն դրանց հիմնական մասը օգտագործվում է զբոսաշրջության նպատակով, որպես` ճանաչողական տուրիզմի անգերազանցելի օբյեկտ:
Աշխարհում հայտնի են 1000-ից ավելի քարանձավներ, որոնք օգտագործում են որպես զբոսաշրջության օբյեկտներ: Եվրոպական և մի շարք այլ պետություններում զբոսաշրջության մեջ օգտագործվող քարանձավների մասին տվյալները բերված են աղ. # 1-ում:
աղ. # 1
Տվյալներ եվրոպական և մի շարք այլ պետություններում քարանձավերի օգտագործման վիճակի մասին /ըստ www.showcaves.comwww.i-s-c-a.com սայթերի տվյալների/
##
Երկիրը
Ցուցադրվող քարանձավների քանակը
Համապատասխան ենթակառուցվածք /լուսավորված և բետոնապատ ուղի/ ունեցող քարանձավերի քանակը
1
Ավստրիա
24
17
2.
Բելգիա
16
15
3.
Բուլղարիա
12
11
4.
Խորվաթիա
22
14
5.
Չեխիա
14
14
6.
Ֆրանսիա
109
108
7.
Գերմանիա
52
49
8.
Վրաստան
5
3
9.
Մեծ Բրիտանիա
27
26
10.
Հունաստան
25
21
11.
Հունգարիա
13
12
12.
Իռլանդիա
6
6
13.
Իտալիա
51
47
14.
Մալթա
4
3
15.
Նորվեգիա
1
1
16.
Լեհաստան
9
5
17.
Ռումինիա
14
7
18.
Սերբիա
10
5
19.
Սլովակիա
16
14
20.
Սլովենիա
21
16
21.
Իսպանիա
65
62
22.
Շվեդիա
2
2
23.
Շվեյցարիա
12
10
24.
Թուրքիա
21
21
25.
Ուկրաինա
6
4
26
ԱՄՆ
230
206
27
Ավստրալիա
61
51
28
Կանադա
9
6
29
Չինաստան
58
45
30
Հնդկաստան
10
7
31
Իսրայել
1
1
32
Ճապոնիա
89
85
33
Իրան
6
6
34
Մեքսիկա
24
21
35
Նեպալ
6
3
36
Նոր Զելանդիա
12
8
37
Ֆիլիպիններ
7
3
38
Հարավային Կորեա
21
14
39
Լաոս
8
4
40
Մալայզիա
17
11
41
Թաիլանդ
25
7
42
Վիետնամ
15
9
43
Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն
7
7
Այս երկրների փորձը ցույց է տալիս, որ քարանձավների պահպանության ճիշտ եղանակը դրա նպատակային օգտագործումն է. ամեն տեսակի արգելանքները հուսալի և լավագույն միջոցը չեն քարանձավերի պահպանության համար:
ՄԱԳԵԼԻ ՔԱՐԱՆՁԱՎՈՒՄ ՉՂՋԻԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ` ԷՔՍԿՈՒՐՍԻՈՆ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐՈՒՄ ՉՂՋԻԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Եվրոպական չղջիկների բոլոր տեսակները գրանցված են “Բնության պահպանության Համաշխարհային միության կարմիր ցուցակի” և այլ Կարմիր գրքերի մեջ, և եվրոպական բոլոր երկրներում միջոցներ են ձեռնարկում դրանց պահպանության համար: Այդ նպատակի համար մշակվել են մի շարք նորմատիվ փաստաթղթեր` համաձայնագրեր, ցուցումներ և այլն, որոնք պարտադիր են կիրառման` դրանք ընդունված երկրների կողմից: Չղջիկների պահպանության բնագավառի ամենակարևոր փաստաթուղթը “Եվրոպական չղջիկների պոպուլյացիայի պաշտպանության համաձայնագիրն” /«Agreement on the Conservation of Populations of European Bats, EUROBATS, 1991»/ է, որը վավերացրել է 32 երկրներ, որոնց թվում այնպիսի երկրներ, որտեղ հսկայական թիվ են կազմում բարեկարգված քարանձավերը` Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Պորտուգալիան, Սլովակիան, Չեխիան, Լեհաստանը, Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Բուլղարիան, Խորվաթիան, Իռլանդիան, Մալթան, Ռումինիան, Սլովենիան, Վրաստանը, Ուկրաինան: Հայաստանը այդ համաձայնագիրը չի ստորագրել:
Եթե այս փաստաթուղթը ` “Եվրոպական չղջիկների պոպուլյացիայի պաշտպանության համաձայնագիրը” /«Agreement on the Conservation of Populations of European Bats, EUROBATS, 1991»/, շոշոփում է ընդհանուր բնույթի հարցեր, ապա Ա. Ջ. Միշել-Ջոնսի, Զ. Բիհարիի, Մ. Մասինգի, Լ. Ռոդրիգեսի “Չղջիկների համար ընդերքի մասերի պահպանությունը և կառավարումը” /A. J. Mitchell-Jones, Z. Bihari, M. Masing, L. Rodrigues «Protecting and managing underground sites for bats» Eurobats Publication Series No. 2 (English version). UNEP/EUROBATS Secretariat, Bonn, Germany. 2007/ ձեռնարկում շարադրված դրույթները, հատկապես վերջինիս 4.2.3 կետում բերված «Չղջիկների պաշտպանության կոդեքսը» ամբողջովին ներկայացնում են այն միջոցառումները, որոնք կիրառվում են Եվրոպայում չղջիկների պաշտպանության համար:
Ընդհանուր առմամբ վերոհիշյալ երկու փաստաթղթերի ամփոփումը հանգեցնում է չղջիկների պաշտպանության հետևյալ միջոցառումներին.
արգելել չղջիկների որսը և ոչնչացումը,
ձմեռային ամիսներին չանհանգստացնել չղջիկներին,
պահպանել Չղջիկների պաշտպանության կոդեքսը /այն է` չղջիկներին ձեռք չտալ, չլուսանկարել, չտաքացնել, չօգտագործել կարբիդային լամպեր, չծխել, քարանձավերում ավելորդ աղմուկ չբարձրացնել, խարույկ չվառել/:
Հենց այս միջոցառումների պահպանմամբ է իրականացվում քարանձավների շահագործումը զբոսաշրջային նպատակներով աշխարհի բոլոր երկրներում:
Հաշվի առնելով վերոհիշյալը, նախատեսվում է Մագելի քարանձավում արգելել այցելուների մուտքը չղջիկների ձմեռային քնի սեզոնում` նոյեմբերի 15-ից մինչև մարտի 15-ը: Միաժամանակ չղջիկների անարգել ելումուտին չխանգարելու համար այցելությունների սեզոնին /մարտի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը/ մայրամուտից մինչև լուսաբաց նույնպես այն փակ է լինելու այցելուների համար:
Էքսկուրսիոն երթուղին նախատեսվում է իրականացնել փակ շրջանի ձևով, այսինքն սկսվելու և ավարտվելու է միևնույն կետում: Դա թույլ կտա անխափան կազմակերպել այցելուների շարժումը:
Երթուղին ընդգրկում է քարանձավի գեղագիտական և էմոցիոնալ տեսակետից առավել հետաքրքիր հատվածը: Երթուղու երկարությունը կազմում է 260 մ, անցնելու ժամանակահատվածը` 35 րոպե, նախատեսվում է առավել հետաքրքիր կետերում կատարել կարճ դադարներ, որտեղ կներկայացվեն քարանձավի առաջացման, ձևավորման, հարդարանքի, մշակութային շերտի պատմության հետ կապված բացատրություններ: Մի քանի կետերում դրանք կուղեկցվեն հատուկ լուսավորությունով և լուսային երաժշտությունով: Այցելուների քանակը մեկ խմբում առավելագույնը 10 մարդ է լինելու, խմբերի միջև եղած նվազագույն ինտերվալը կազմելու է 20 րոպե, այցելուների օրեկան առավելագույն թվաքանակը չի անցնելու 240-ից: Էքսկուրսիայի տևողությունը կազմելու է 30-35 րոպե: Խմբին ուղեկցելու է զբոսավարը, իսկ անչափահաս այցելուների առկայության դեպքում` նաև անվտանգության աշխատակիցը:
4. ՍՊԱՍՎՈՂ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 10-12 նոր աշխատատեղ, միաժամանակ գանձվող հողի հարկը և գույքահարկը լրացուցիչ ֆինանսական ներարկում կհանդիսանան Գնիշիկ համայնքի համար:
Ծրագրի իրականացման արդյունքում Մագելի քարանձավը կդառնա Հայաստանում զբոսաշրջության նոր տեսակի` էքսկուրսիոն սպելեոտուրիզմի առաջնեկը, որը բազմազանություն կմտցնի տուրիստական պրոդուկտի շարքում և միաժամանակ օրինակ կհանդիսանա այլ քարանձավերի բարեկարգման համար:
Ծրագրի չիրականացման դեպքում Մագելի քարանձավը կհամալրի Հայաստանի տարածքում սփռված հազարավոր անխնամ հուշարձանների ցանկը:
Մագելի քարանձավի զբոսաշրջության կազմակերպման ծրագիր
Իրավիճակը
Ստորերկրյա խոռոչները /քարանձավները, կարստային հորերը, ժայռածածկերը և այլն/ որպես բնական և մշակութային ժառանգության հուշարձաններ, սկսած 19-րդ դարի վերջերից, գրավել են գիտնականների և զբոսաշրջիկների ուշադրությունը, հաճախ դառնալով ռեկրեացիոն գործունեության օբյեկտներ: Համաձայն Անձավագիտության համաշխարհային միության /UIS/ տվյալների, ներկայումս Աշխարհում բարեկարգված և սարքավորված են ավելի քան 1000 քարանձավներ, ուր տարեկան այցելում են մոտ 170 մլն. զբոսաշրջիկներ, որոնք կապված քարանձավներ այցելելու հետ` ծախսում են մոտ 2,5 մլրդ. դոլլար:
Այս առումով հետաքրքրիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի Հանարապետությունում. չնայած այն հանգամանքին, որ մեր երկիրը հարուստ է քարանձավներով, սակայն դրանցից և ոչ մեկում մինչև օրս չեն ստեղծվել պայմաններ` ճանաչողական զբոսաշրջության նպատակներով օգտագործելու համար:
1980-ական թթ. Հայկական ԽՍՀ Եղեգնաձորի շրջանում հայտնաբերվեցին քարանձավներ, որոնց նախնական հետազոտությունը ցույց տվեց, որ դրանք ունեն զգալի չափեր և կարստային հարուստ “հարդարանք”: Ելենելով այդ հանգամանքից Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը 1981 թ. որոշում ընդունեց այդ քարանձավների ուսումնասիրության, պահպանության և զբոսաշրջության նպատակով օգտագործելու մասին: 1985 թվականին Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչությունը ձեռնամուխ եղավ Մագելի քարանձավի ուսումնասիրության աշխատանքներին: Իրականացվեցին մեծածավալ ինժեներա-հետախուզական և նախագծային աշխատանքներ, որոնք սակայն մնացին անավարտ ԽՍՀՄ փլուզման և ֆինանսական միջոցների անբավարության հետևանքով:
Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները, «Ինկար» ՍՊԸ-ն նախաձեռնել է ՀՀ Վայոց ձորի մարզի Մագելի քարանձավում համալիր անձավագիտական ուսումնասիրությունների կատարումը` այն բարեկարգելու և ճանաչողական նպատակով օգտագործելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում 2004-2007 թթ. ընթացքում կատարվել են ուսումնասիրություններ` ինժեներա-գեոդեզիական և ինժեներա-տեղագրական, ինժեներա-երկրաբանական, հիդրոերկրաբանական հետազոտություններ և միկրոկլիմայական դիտարկումներ: Ստացված արդյունքները ցույց են տվել, որ դրանք բարենպաստ են քարանձավում զբոսաշրջային գործունեություն ծավալելու համար: Եվ չնայած այն հանգամանքին, որ այն աղքատ է կարստային գոյացություններով, այնուհանդերձ քարանձավն ունի ճանաչողական մեծ արժեք և կարող է հանդիսանալ զբոսաշրջային նոր օբյեկտ` բազմազանություն մտցնելով Հայաստանի` հիմնականում մշակութային ուղղվածություն ունեցող տուրիստական պրոդուկտի շարքում: Միաժամանակ քարանձավի նման օգտագործումը կնպաստի նրա պատշաճ պահպանությանը:
Ծրագրի իրակացման արդյունքում կազմակերպվելու է ստորգետնյա էքսկուրսիոն երթուղի` 260 մ երկարություն ունեցող բետոնե լուսավորված արահետի տեսքով, որտեղ ցուցադրության օբյեկտներ են հանդիսանալու քարանձավի երկրաբանական և գեոմորֆոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված գոյացությունները` երկրաբանական կտրվածքները, կարստային հոսքերը, ստորգետնյա ռելիեֆի ձևերը և այլն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանարապետությունում բացակայում են քարանձավերի նախագծման, բարեկարգման, ինժեներային սարքավորման, քարանձավերի էկոհամակարգերի պահպանության վերաբերյալ նորմատիվային փաստաթղթերը, այդ պատճառով էլ Մագելի քարանձավի բարեկարգման և օգտագործման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև առանձին երկրների կողմից ստեղծված նորմատիվային փաստաթղթերը և քարանձավների շահագործման երկարամյա փորձը:
Քարանձավն այսօր էլ օգտագործվում է զբոսաշրջային նպատակներով: Այցելությունները հատկապես շատ են գարնանային, ամառային և աշնանային ամիսներին, սակայն դրանք իրականացվում են անկանոն, և վերահսկողության բացակայության պատճառով տուժում է քարանձավի առանց այն էլ աղքատիկ հարդարանքը, չղջիկները, մշակութային շերտը: Մեր կողմից առաջարկվող ծրագրի նպատակը այցելությունների կանոնակարգումն է` քարանձավում այցելուների համար քաղաքակիրթ պայմաններ ստեղծելու միջոցով:
ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԻ` ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՐՁԸ
Քարանձավային ռեսուրսներ ունեցող բոլոր երկրներում, քարանձավները օգտագործվում են տարբեր նպատակներով /պահեստ, սունկի աճեցում, բուժարան և այլն/, սակայն դրանց հիմնական մասը օգտագործվում է զբոսաշրջության նպատակով, որպես` ճանաչողական տուրիզմի անգերազանցելի օբյեկտ:
Աշխարհում հայտնի են 1000-ից ավելի քարանձավներ, որոնք օգտագործում են որպես զբոսաշրջության օբյեկտներ: Եվրոպական և մի շարք այլ պետություններում զբոսաշրջության մեջ օգտագործվող քարանձավների մասին տվյալները բերված են աղ. # 1-ում:
աղ. # 1
Տվյալներ եվրոպական և մի շարք այլ պետություններում քարանձավերի օգտագործման վիճակի մասին /ըստ www.showcaves.com www.i-s-c-a.com սայթերի տվյալների/
##
Երկիրը
Ցուցադրվող քարանձավների քանակը
Համապատասխան ենթակառուցվածք /լուսավորված և բետոնապատ ուղի/ ունեցող քարանձավերի քանակը
1
Ավստրիա
24
17
2.
Բելգիա
16
15
3.
Բուլղարիա
12
11
4.
Խորվաթիա
22
14
5.
Չեխիա
14
14
6.
Ֆրանսիա
109
108
7.
Գերմանիա
52
49
8.
Վրաստան
5
3
9.
Մեծ Բրիտանիա
27
26
10.
Հունաստան
25
21
11.
Հունգարիա
13
12
12.
Իռլանդիա
6
6
13.
Իտալիա
51
47
14.
Մալթա
4
3
15.
Նորվեգիա
1
1
16.
Լեհաստան
9
5
17.
Ռումինիա
14
7
18.
Սերբիա
10
5
19.
Սլովակիա
16
14
20.
Սլովենիա
21
16
21.
Իսպանիա
65
62
22.
Շվեդիա
2
2
23.
Շվեյցարիա
12
10
24.
Թուրքիա
21
21
25.
Ուկրաինա
6
4
26
ԱՄՆ
230
206
27
Ավստրալիա
61
51
28
Կանադա
9
6
29
Չինաստան
58
45
30
Հնդկաստան
10
7
31
Իսրայել
1
1
32
Ճապոնիա
89
85
33
Իրան
6
6
34
Մեքսիկա
24
21
35
Նեպալ
6
3
36
Նոր Զելանդիա
12
8
37
Ֆիլիպիններ
7
3
38
Հարավային Կորեա
21
14
39
Լաոս
8
4
40
Մալայզիա
17
11
41
Թաիլանդ
25
7
42
Վիետնամ
15
9
43
Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն
7
7
Այս երկրների փորձը ցույց է տալիս, որ քարանձավների պահպանության ճիշտ եղանակը դրա նպատակային օգտագործումն է. ամեն տեսակի արգելանքները հուսալի և լավագույն միջոցը չեն քարանձավերի պահպանության համար:
ՄԱԳԵԼԻ ՔԱՐԱՆՁԱՎՈՒՄ ՉՂՋԻԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ` ԷՔՍԿՈՒՐՍԻՈՆ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐՈՒՄ ՉՂՋԻԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Եվրոպական չղջիկների բոլոր տեսակները գրանցված են “Բնության պահպանության Համաշխարհային միության կարմիր ցուցակի” և այլ Կարմիր գրքերի մեջ, և եվրոպական բոլոր երկրներում միջոցներ են ձեռնարկում դրանց պահպանության համար: Այդ նպատակի համար մշակվել են մի շարք նորմատիվ փաստաթղթեր` համաձայնագրեր, ցուցումներ և այլն, որոնք պարտադիր են կիրառման` դրանք ընդունված երկրների կողմից: Չղջիկների պահպանության բնագավառի ամենակարևոր փաստաթուղթը “Եվրոպական չղջիկների պոպուլյացիայի պաշտպանության համաձայնագիրն” /«Agreement on the Conservation of Populations of European Bats, EUROBATS, 1991»/ է, որը վավերացրել է 32 երկրներ, որոնց թվում այնպիսի երկրներ, որտեղ հսկայական թիվ են կազմում բարեկարգված քարանձավերը` Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Պորտուգալիան, Սլովակիան, Չեխիան, Լեհաստանը, Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Բուլղարիան, Խորվաթիան, Իռլանդիան, Մալթան, Ռումինիան, Սլովենիան, Վրաստանը, Ուկրաինան: Հայաստանը այդ համաձայնագիրը չի ստորագրել:
Եթե այս փաստաթուղթը ` “Եվրոպական չղջիկների պոպուլյացիայի պաշտպանության համաձայնագիրը” /«Agreement on the Conservation of Populations of European Bats, EUROBATS, 1991»/, շոշոփում է ընդհանուր բնույթի հարցեր, ապա Ա. Ջ. Միշել-Ջոնսի, Զ. Բիհարիի, Մ. Մասինգի, Լ. Ռոդրիգեսի “Չղջիկների համար ընդերքի մասերի պահպանությունը և կառավարումը” /A. J. Mitchell-Jones, Z. Bihari, M. Masing, L. Rodrigues «Protecting and managing underground sites for bats» Eurobats Publication Series No. 2 (English version). UNEP/EUROBATS Secretariat, Bonn, Germany. 2007/ ձեռնարկում շարադրված դրույթները, հատկապես վերջինիս 4.2.3 կետում բերված «Չղջիկների պաշտպանության կոդեքսը» ամբողջովին ներկայացնում են այն միջոցառումները, որոնք կիրառվում են Եվրոպայում չղջիկների պաշտպանության համար:
Ընդհանուր առմամբ վերոհիշյալ երկու փաստաթղթերի ամփոփումը հանգեցնում է չղջիկների պաշտպանության հետևյալ միջոցառումներին.
Հենց այս միջոցառումների պահպանմամբ է իրականացվում քարանձավների շահագործումը զբոսաշրջային նպատակներով աշխարհի բոլոր երկրներում:
Հաշվի առնելով վերոհիշյալը, նախատեսվում է Մագելի քարանձավում արգելել այցելուների մուտքը չղջիկների ձմեռային քնի սեզոնում` նոյեմբերի 15-ից մինչև մարտի 15-ը: Միաժամանակ չղջիկների անարգել ելումուտին չխանգարելու համար այցելությունների սեզոնին /մարտի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը/ մայրամուտից մինչև լուսաբաց նույնպես այն փակ է լինելու այցելուների համար:
ԷՔՍԿՈՒՐՍԻՈՆ ԵՐԹՈՒՂՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՄԱԳԵԼԻ ՔԱՐԱՆՁԱՎՈՒՄ