Լրահոս

06.02.2014 20:05


Չինաստանում առատ ձյունը ճանապարհների լուրջ խցանումների պատճառ է դարձել

Չինաստանում առատ ձյունը ճանապարհների լուրջ խցանումների պատճառ է դարձել

Մեկ գիշերվա ընթացքում գոյացած 16 սմ–ի հասնող ձյունածածկը լուրջ խցանումների և ճանապարհային երթևեկության ժամանակավոր դադարի է հանգեցրել Չինաստանի մի քանի շրջաններում։ Երկրի հյուսիսային և հարավային նահանգները ցիկլոնի ազդեցության տակ են հայտնվել, որն առատ տեղումներ է բերել, փակվել են մի քանի գլխավոր ավտոմայրուղիներ ինը նահանգներում։ Առատ տեղումները մի շարք նահանգներում կշարունակվեն մինչև փետրվարի 7-ը, տեղ–տեղ ջերմաստիճանը կնվազի մինչև –18, այս տարի դեռևս ձյուն չտեսած Պեկինում նույնպես սպասվում են տեղումներ։

Ի դեպ, այսօր չինացիների վերջին հանգստյան օրն է. նրանք նշում էին Չունցզեն՝ իրենց ավանդական Նոր տարին։ Տեղեկացնում է korrespondent.net–ը։

Այս խորագրի վերջին նյութերը