Լրահոս

05.02.2014 15:05


Դևիդ Բեքհեմը հանգստանում է «Լեգո» հավաքելով

Դևիդ Բեքհեմը հանգստանում է «Լեգո» հավաքելով

Անգլիայի հավաքականի 38-ամյա հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը «Sunday Times Magazine»-ին տված հարցազրույցում պատմել է, որ աշխատում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, իսկ իր ու երեխաների սիրած զբաղմունքներից մեկը «Լեգո» խաղալիքներ հավաքելն է, որի ընթացքում ֆուտբոլիստը հանգստանում է:

«Երբ երեխաները դպրոցից գալիս են տուն, մենք հաճախ խաղում ենք մեր սիրած «Connect 4»-ը, ինչպես նաև շատ ենք սիրում «Լեգո» հավաքել: Վերջին անգամ ես հավաքել էի Թաուերի կամուրջը: Դա հիասքանչ էր: Կարծում եմ՝ «Լեգո»-ն ինձ հանգստացնում է», - ասել է Բեքհեմը՝ նշելով, որ խաղալիքն իր վրա ազդում է այնպես, ինչպես խոհարարությունը, որը նա համարում է սթրեսի և հոգնածության դեմ պայքարող լավագույն միջոցներից մեկը:

Այս խորագրի վերջին նյութերը