Լրահոս

05.02.2014 14:15


Ռոբերտ Նազարյանը Հրանտ Բագրատյանից շատ բան է սովորել ու մինչ օրս կիրառում է

Ռոբերտ Նազարյանը Հրանտ Բագրատյանից շատ բան է սովորել ու մինչ օրս կիրառում է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր ԱԺ–ում անդրադառնալով սահմանի վրա և սպառողին հասնող գազի սակագների տարբերությանը, պատգամավորներին առաջարկել է դիտարկել 10 հազ. և ավելի խմ սպառողական խումբը։

–Նրանց համար գազի սակագինը 277 դոլար է, որ հանենք 189–ը, դրանից էլ հանեն 52 դոլար ԱԱՀ–ն, տակը մնում է ընդամենը 30 դոլար մարժա։ Բայց նաև ասեմ, որ մեթոդիկայով ամրագրված է և ամբողջ աշխարհում եթե կա կարգավորող մարմին, գրված է, որ սպառողը պետք է վճարի իր ստեղծած ծախսերի համար։ Բնակչությունը վճարում է ի՛ր ստեղծած ծախսերի համար, իսկ մնացածը վճարում են իրե՛նց ստեղծած ծախսերի համար,–ասել է Ռ. Նազարյանը՝ ավելացնելով, որ գազամատակարարման համակարգը բաղկացած է բարձ, միջին և ցածր ճնշման գազատարներից, որոնց շահագործումը և սպասարկումը պահանջում է իրարից զգալիորեն տարբերվող ծախսեր.

–Ի տարբերություն խոշոր սպառողների՝ բնակիչները հանդիսանում են գազամատակարարման վերջին օղակի սպառողներ և նրանց գազամատակարարումը պահանջում է ավելի մեծ ծախսեր և ավելի շատ ներդրումներ։

Ռ. Նազարյանը դիմել է պատգամավոր, 1992թ. ՀՀ էկոնոմիկայի նախարար Հրանտ Բագրատյանին՝ հիշեցնելով նրա խոսքերը.

–Պարոն Բագրատյանը մեզ սովորեցրեց մի բան՝ սուբսիդավորումը լավ բան չի, իսկ խաչաձև սուբսիդավորումն այլանդակում է երկրի տնտեսությունը։ Ես դա մինչև էսօր հիշում եմ, ես շատ լավ եմ սովորել և իրանից շատ բան եմ սովորել ու իր ասածներից այսօր կյանքի եմ կոչում։ Եվ այսօր էլ մենք խաչաձև սուբսիդավորումից փորձել ենք հեռու մնալ։

Ի դեպ, Ռ. Նազարյանը վստահեցրել է նաև, որ իր ունեցած տեղեկություններով՝ Հայաստանը ռուսական գազը ստանալու դիմաց այս պահին պարտքեր չի կուտակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը