Լրահոս

04.02.2014 17:57


Վահան Բաբայան. «Կառավարությունը գոնե պետք է քաջություն ունենա խոստովանելու և հեռանա» (տեսանյութ)

Վահան Բաբայան. «Կառավարությունը գոնե պետք է քաջություն ունենա խոստովանելու և հեռանա» (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի խոսքերով՝ չնայած դեռ չեն ստացել «Հայռուսգազարդ»-ի վաճառքի, առաջացած պարտքի և գազի սակագնի վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանները, սակայն անցած շաբաթ կառավարությունը շտապեց «ուրախացնել» բոլորիս նոր խայտառակ պայմանագրով, ըստ որի՝ խիստ կարևոր էներգետիկ օբյեկտ հանդիսացող «Որոտան կասկադ ՀԷԿ»-ը 180 միլիոն դոլարով վաճառվեց ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը։

Այս մասին նա ասել է ԱԺ այսօրվա հայտարարությունների ժամին։

Գրեթե եռակի ցածր հզորությամբ ՀԷԿ-ի վրա ծախսվում է կրկնակի ավել գումար, քան «Որոտան» ՀԵԿ-ի վաճառքից առաջացած գումարը, իսկ ծախսերն ինքնանպատակ չեն լինում ու շահույթ են հետապնդում, ինչն էլ ավելի է թանկացնում ՀԷԿ-ի արժեքը։

Այսքանից, կարծում եմ, ակնհայտ է, որ «Որոտան կասկադ»-ի վաճառքը հերթական խայտառակությունն էր այս կառավարության համար, քանի որ նրա արժեքը ամենապարզ թվաբանական հաշվարկներով կրկնակի, գուցե նաև եռակի ավելին էր,–ասել է Վ. Բաբայանը,–վաղուց արդեն պարզ էր, որ այս կառավարությունը միտված է ոչ թե մեր երկրի կամ հասարակության խնդիրները լուծելուն, այլ նոր խնդիրներ ստեղծելուն։ Ամեն ինչ վաճառելու և տապալելու համար նույնիսկ բարձրագույն կրթություն և մասնագիտական որակներ հարկավոր չեն, կառավարությունը գոնե պետք է քաջություն ունենա խոստովանելու, որ այս ամենը նախորդ տարիների իրենց քաղաքականության պտուղներն են, և հեռանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը