Ստեփան Դեմիրճյան. «Մենք դատապարտում ենք կառավարության նման գործելակերպը»
–Անցած տարին որևէ դրական տեղաշարժ չարձանագրեց մեր պետության կյանքում,–ԱԺ այսօրվա իր ելույթում հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։
Նա իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունք է համարում արտագաղթը, գործազրկության և աղքատության աճը, ներդրումների կտրուկ նվազումը, փոքր ու միջին ձեռնարկատիրության անկումը, երկրի արտաքին պարտքի ավելացումը, արտաքին առևտրի հաշվեկշռի վատթարացումը.
–Կառավարության կողմից կանխատեսվող 6.2, այնուհետև՝ 4.1% տնտեսական աճն իրականություն չդարձավ: Ըստ ԱՎԾ-ի՝ տնտեսական աճը կազմեց ընդամենը 3.5 տոկոս:
2013–ը նշանավորվեց նաև գազային պայմանագրով, որի համաձայն՝ բացառիկ արտոնություններ տրամադրվեցին «Գազպրոմին»: Ակնհայտ դարձավ նաև, որ կառավարությունը երկար ժամանակ թաքցրել է ժողովրդից գազի թանկացման փաստը:
Ս. Դեմիրճյանը նաև հայտարարել է, որ հավատարիմ մնալով իր ոչ թափանցիկ գործելակերպին՝ կառավարությունը 100–տոկոսանոց սեփականություն հանդիսացող, շահութաբեր, էժան էլեկտրաէներգիա արտադրող և ռազմավարական նշանակություն ունեցող «Որոտան» հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքն իրականացրեց՝ շրջանցելով Ազգային ժողովը, առանց պետական գույքի մասնավորեցման ընթացակարգը պահպանելու և մրցույթ հայտարարելու:
–Օտարեց իրական գնից շատ ավելի էժան գնով՝ զրկելով Հայաստանը սեփական էներգետիկայից: Եվ հիմա, որքան էլ փորձեն ներկայացնել «Որոտան» կասկադի վաճառքը որպես փայլուն գործարք, ակնհայտ է, որ այն համալրեց կասկածելի գործարքների շարքը: Մենք դատապարտում ենք կառավարության նման գործելակերպը: Պետք է վերջ տալ ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների տենդագին վաճառքին: Պատշաճ վերաբերմունք պետք է դրսևորվի նաև պատմամշակութային ժառանգության նկատմամբ,–ասել է Ս. Դեմիրճյանը:

7or.am