Լրահոս

04.02.2014 17:00


«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունը

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունը

Վերջերս, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը և դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքն ու մեկնաբանությունները մտահոգությունների տեղիք են տալիս:

Ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար հրադադարի խախտման փորձերի հետևանքով մարդկային կորուստները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների ընդգծված հակահայկական և ռազմատենչ հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից չեն արժանանում համարժեք գնահատականի: Ավելին, Մինսկի խմբի համանախագահների կողմից ադրբեջանական կողմի գործողությունների դիտարկումը հավասարության սկզբունքով ոչ միայն չի նպաստում խաղաղության հաստատմանը, այլև խրախուսում և միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել իր ապակառուցողական և տարածաշրջանի ապակայունացման քաղաքականությունը:
Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբից վերջ տալ կեղծ հավասարության քաղաքականությանը և համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից պարբերաբար սանձազերծվող ագրեսիային:
Փետրվարի 5-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունենալու արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, ինչի կապակցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը նախատեսում են բողոքի ցույց:
Ցույցը տեղի կունենա Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, ժամը 11:30-ին:
Մենք կոչ ենք անում քաղաքական կուսակցությունների Երիտասարդական միություններին, անկախ քաղաքական դիրքորոշումից և մոտեցումներից, միանալ բողոքի ցույցին և միասնական դիրքորոշում արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կեցվածքի վերաբերյալ:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն

Այս խորագրի վերջին նյութերը