Լրահոս

04.02.2014 16:55


Գլխավոր դատախազությունը դիմել է Աշոտ Սուքիասյանին հանձնելու միջնորդությամբ

Գլխավոր դատախազությունը դիմել է Աշոտ Սուքիասյանին հանձնելու միջնորդությամբ

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի՝ Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն: Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանձնման մասին միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում:

Այս խորագրի վերջին նյութերը