Լրահոս

04.02.2014 16:34


Հեղինե Բիշարյանը սկսել է պայքարել սուպերմարկետների դեմ

Հեղինե Բիշարյանը սկսել է պայքարել սուպերմարկետների դեմ

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ՏՄՊՊՀ–ին կոչ է անում անբարեխիղճ մրցակցություն իրականացնող սուպերմարկետների նկատմամբ, տուգանքներից բացի, այլ պատժամիջոցներ էլ կիրառել։ Այս հարցը նա այսօր բարձրացրել է ԱԺ նիստում՝ դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին։

Բիշարյանը նաև ահազանգել է, որ սուպերմարկետների տարածումը հարվածում է միջին բիզնեսին:

–Սպասարկման ոլորտը խոշորացնելով՝ նպաստում ենք երկրից արտագաղթողներին։ Ամենուր տեսնում ենք, որ օֆիսային տարածքները վաճառվում են կամ տրվում են վարձով,–ասել է Հ. Բիշարյանը։

Արտակ Շաբոյանը ևս համաձայնել է վտանգի առկայության հետ, որ խոշոր խանութները կարող են իրենց ոչ մրցակցային պայմանները թելադրել:

–Այս խնդրի հետ կապված՝ անհրաժեշտ է լրամշակել մեր օրենսդրությունը, որ կարողանանք վերահսկել խոշոր խանութները, որպեսզի նրանք չկարողանան նման պայմաններ թելադրել միջին ու փոքր բիզնեսին,-ասել է Ա. Շաբոյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը