Լևոն Զուրաբյան. «Ոչիշխանական 4 խմբակցությունները ո՛չ ռոբեսպիերներ են, ո՛չ դանտոններ»
ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում ընդգծել է, որ գազի պայմանագիրն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի հեղինակներ ոչիշխանական 4 խմբակցությունները ո՛չ ռոբեսպիերներ են, ո՛չ դանտոններ, և ո՛չ էլ նպատակն արյուն թափելն ու գլուխները կտրելն է:
–Մեր ուզածը ճշմարտությունը հասկանալն է, ընդամե՛նը,–ընդգծել է Լ. Զուրաբյանը,–ո՞նց է ստացվում, որ աշխարհի ամենաէժան գազը ստացող ժողովուրդն աշխարհի ամենաթանկ գինն է վճարում դրա դիմաց: Անկեղծ ասած՝ ես ինքս էլ էի շոկի մեջ, երբ ստացա իմ գազի հաշիվները: Բայց այդ շոկն ավելի է խորանում, երբ պարզ է դառնում, որ այս խնդիրը պայմանավորված է ոչ թե օբյեկտիվ պատճառով, այլ իշխանությունների ոչ կոմպետենտ կոռուպցիոն բնույթով, ՀՀ սահմանադրության, օրենքների ու հրապարակայնության տարրական նորմերի խախտմամբ:
Նա ընդգծել է, որ շատ հարցեր դեռ մութ են մնում, բայց կան հարցեր, որոնց պատասխաններն արդեն իսկ ունեն, և այս հանձնաժողովը կառավարությանը պատասխանատվության կանչելու միակ գործիքը կարող է լինել։
–Եթե այդ խախտումների հետ կապված՝ կառավարությունը պատասխաններ չի տալիս, ապա առաջանում են կառավարությանն անվստահություն հայտնելու բոլոր հիմքերը։Տեղի է ունեցել պետական սեփականության ապօրինի մասնավորեցում, խախտվել են բազմաթիվ օրենքներ,–ընդգծել է Լ. Զուրաբյանը,–կատարվածն աղաղակող հանցագործություն է, գանձագողություն և թալան: Կա՛մ այս հարցերի պատասխանը կփնտրենք ԱԺ-ում, կա՛մ պետք է հասկանաք, որ պատասխանները ստանալու համար ժողովուրդը ստիպված է լինելու դուրս գալ փողոց:
Լևոն Զուրաբյան. «Ոչիշխանական 4 խմբակցությունները ո՛չ ռոբեսպիերներ են, ո՛չ դանտոններ»
ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում ընդգծել է, որ գազի պայմանագիրն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի հեղինակներ ոչիշխանական 4 խմբակցությունները ո՛չ ռոբեսպիերներ են, ո՛չ դանտոններ, և ո՛չ էլ նպատակն արյուն թափելն ու գլուխները կտրելն է:
–Մեր ուզածը ճշմարտությունը հասկանալն է, ընդամե՛նը,–ընդգծել է Լ. Զուրաբյանը,–ո՞նց է ստացվում, որ աշխարհի ամենաէժան գազը ստացող ժողովուրդն աշխարհի ամենաթանկ գինն է վճարում դրա դիմաց: Անկեղծ ասած՝ ես ինքս էլ էի շոկի մեջ, երբ ստացա իմ գազի հաշիվները: Բայց այդ շոկն ավելի է խորանում, երբ պարզ է դառնում, որ այս խնդիրը պայմանավորված է ոչ թե օբյեկտիվ պատճառով, այլ իշխանությունների ոչ կոմպետենտ կոռուպցիոն բնույթով, ՀՀ սահմանադրության, օրենքների ու հրապարակայնության տարրական նորմերի խախտմամբ:
Նա ընդգծել է, որ շատ հարցեր դեռ մութ են մնում, բայց կան հարցեր, որոնց պատասխաններն արդեն իսկ ունեն, և այս հանձնաժողովը կառավարությանը պատասխանատվության կանչելու միակ գործիքը կարող է լինել։
–Եթե այդ խախտումների հետ կապված՝ կառավարությունը պատասխաններ չի տալիս, ապա առաջանում են կառավարությանն անվստահություն հայտնելու բոլոր հիմքերը։ Տեղի է ունեցել պետական սեփականության ապօրինի մասնավորեցում, խախտվել են բազմաթիվ օրենքներ,–ընդգծել է Լ. Զուրաբյանը,–կատարվածն աղաղակող հանցագործություն է, գանձագողություն և թալան: Կա՛մ այս հարցերի պատասխանը կփնտրենք ԱԺ-ում, կա՛մ պետք է հասկանաք, որ պատասխանները ստանալու համար ժողովուրդը ստիպված է լինելու դուրս գալ փողոց:
7or.am