Քաղաքական

04.02.2014 14:06


Արմեն Ռուստամյան. «Իշխանություններն իրենց հավերժ ընթացքն ապահովելու համար կողքի են դրել երկրի անվտանգությունը»

Արմեն Ռուստամյան. «Իշխանություններն իրենց հավերժ ընթացքն ապահովելու համար կողքի են դրել երկրի անվտանգությունը»

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի հավատում խորհրդարանական մեծամասնության անկեղծությանը, թե գազի պայմանագրի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղեծելու ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների առաջարկը լավ կլիներ՝ նախապես քննարկվեր իրենց ու ԱԺ նախագահի հետ։ Ու ընդհանրապես, քաղաքական մեծամասնության պահվածքը Ռուստամյանին դեժավյու է հիշեցնում. 4 տարի առաջ էլ ՀՅԴ–ն առաջարկել էր գազամատակարարման հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, և այն ժամանակ էլ մեծամասնությունն ասում էր՝ իրեն նախապե՛ս պետք է տեղյակ պահեին։

–Այն ժամանակ ասում էիք՝ եթե այդ հանձնաժողովի անհրաժեշտությունը լիներ, մեծամասնությունը կստեղծեր: Սա մի անեկդոտ է հիշեցնում. «Մի քաղաքացի իջնում է ավտոբուսից, վարորդը հարցնում է՝ տոմսդ ո՞ւր է, ասում է՝ ի՞նչ տոմս, ես ավտոբուսից չեմ իջել: Եթե ավտոբուս եմ նստել, ուրեմն պետք է տոմս ունենայի, չէ՞։ Եթե տոմս չունեմ, ուրեմն ավտոբուսից չեմ իջել,-պատմել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը։

Ստեղծված իրավիճակի պատճառն Ա. Ռուստամյանը համարում է այն, որ ոչ մի պետական իշխանական մարմին չի իրականացնում Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները։

–Իշխանությունները չեն ձերբազատվում իշխանությունն ամեն գնով պահելու իրենց ձգտումից: Ահա թե ինչու սուսուփուս, գաղտագողի այս գործընթացները համընկան խորհրդարանական ու նախագահական ընտրությունների հետ: Հիմա մեզ ստիպում են մի կապիտուլյացիոն պայմանագիր, որի նմանն աշխարհում չկա: Իշխանությունները թաքուն պահելու գինն են վճարում, բայց վճարում են ժողովրդի հաշվին։ Իշխանություններն իրենց հավերժ ընթացքն ապահովելու համար կողքի են դրել երկրի անվտանգությունը,–նշել է Ա. Ռուստամյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը