ԵԽԽՎ–ում Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Հակոբ Ինջիղուլյանի հարցը
ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Ադրբեջանում գերեվարված ՀակոբԻնջիղուլյանի հարցը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԴավիթՀարությունյանը՝ միաժամանակ լավատեսություն չունենալով, որ ԵԽԽՎ–ն որևէ քայլ կձեռնարկի, քանի այդ հարցը նրա մանդատի շրջանակներում չէ:
Դ. Հարությունյանը նաև ասել է, որ ԵԽԽՎ նորընտիր նախագահ ԱննԲրասորը հայաստանյան պատվիրակության հետ շփումներ չի ունեցել, միայն Դավիթ Հարությունյանի հետ քննարկել է հայ–ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր:
ԵԽԽՎ նորընտիր նախագահն առաջիկայում նաև չի պատրաստվում այցելել Հայաստան, փոխարենը՝ գնալու է Ադրբեջան, քանի որ հաջորդ տարի ԵԽԽՎ նախագահությունը ստանձնելու է Ադրբեջանը:
Դավիթ Հարությունյանը նաև ընդգծել է, որ ԵԽԽՎ-ի կողմից մշտապես վարվող բալանսավորված քաղաքականությունը Հայաստանի համար ընդունելի չէ։
ԵԽԽՎ–ում Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Հակոբ Ինջիղուլյանի հարցը
ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Ադրբեջանում գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի հարցը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ միաժամանակ լավատեսություն չունենալով, որ ԵԽԽՎ–ն որևէ քայլ կձեռնարկի, քանի այդ հարցը նրա մանդատի շրջանակներում չէ:
Դ. Հարությունյանը նաև ասել է, որ ԵԽԽՎ նորընտիր նախագահ Անն Բրասորը հայաստանյան պատվիրակության հետ շփումներ չի ունեցել, միայն Դավիթ Հարությունյանի հետ քննարկել է հայ–ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր:

7or.am